ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 479-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 35,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դարպասների վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Մետալուրգ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04235823) 2025 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դարպասների ներկման ծառայությունների մատուցում` 2,000,016 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ջանք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03571913) 2025 թվականի մայիսի 29-ին կնքված N 29/05/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է փոշեներկի մատակարարում` 975,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 479-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
|
1. |
Ծրագրի նպատակը |
Տաշիր համայնքի Երևանյան փողոցի հարակից տների կիսաքանդ դարպասների վերանորոգում |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից |
|
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (քաղաք Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (քաղաք Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաքաշինության բնագավառ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
35,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Լոռու մարզի, Տաշիր համայնքի բնակիչներ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հուլիսի 5-ից մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Դարպասների վերանորոգում` 35,000,000 դրամ, իրականացվելու է 2025 թվականի հուլիսի 5-ից մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) դարպասների վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական նյութերի ձեռքբերում՝ 32,500,000 դրամ 2) դարպասների վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,500,000 դրամ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Լոռու մարզի, Տաշիր համայնք |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
25.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|