ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 479-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 479-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 35,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դարպասների վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Մետալուրգ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04235823) 2025 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դարպասների ներկման ծառայությունների մատուցում` 2,000,016 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ջանք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03571913) 2025 թվականի մայիսի 29-ին կնքված N 29/05/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է փոշեներկի մատակարարում` 975,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 479-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Տաշիր համայնքի Երևանյան փողոցի հարակից տների կիսաքանդ դարպասների վերանորոգում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (քաղաք Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (քաղաք Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

35,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Լոռու մարզի, Տաշիր համայնքի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հուլիսի 5-ից մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

Դարպասների վերանորոգում` 35,000,000 դրամ, իրականացվելու է 2025 թվականի հուլիսի 5-ից մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը

1) դարպասների վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական նյութերի ձեռքբերում՝ 32,500,000 դրամ

2) դարպասների վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,500,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Լոռու մարզի, Տաշիր համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

25.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ