ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԻՆՈ ԵՎ ՏԵՍԱՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵՍԱՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1002-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2025 թվականի N 1002-Ա

 

«ԿԻՆՈ ԵՎ ՏԵՍԱՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵՍԱՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հավանություն տալ «Կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման հետ կապված ծառայությունների, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:

2․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ կազմակերպել միջազգային համաձայնագրի ստորագրումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ