ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 999-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2025 թվականի N 999-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը և 26-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացված` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Դավթաշեն, Անաստաս Միկոյան փողոց 109/8 (երրորդ մասնաշենք) հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 964.34 քառ. մետր և շենքի 2-րդ հարկից 760.65 քառ. մետր մակերեսով տարածքը (2022 թվականի հունիսի 6-ին գրանցված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 06062022-01-0194, այսուհետ՝ գույք) 10 տարի ժամկետով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ՀԱՅՓԱՍ» փակ բաժնետիրական ընկերությանը (Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 271.120.1453144 գրանցման համարի ներքո, իրավաբանական հասցեն - Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Զվարթնոց միջազգային օդանավակայան, վարչական շենք 2, 0042) (այսուհետ՝ ընկերություն) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման հիման վրա 2025 թվականի ապրիլի 25-ին կնքված պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով (այսուհետ՝ ՊՄԳ պայմանագիր) նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, լուծել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին» N 1020-Ա որոշման հիման վրա 02.08.2022 թ. կնքված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 31/0022 պայմանագիրը և դրա հիման վրա իրավունքի պետական գրանցում ստացած գույքային իրավունքի դադարման պետական գրանցում իրականացնելու նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել Կադաստրի կոմիտե, միաժամանակ նախատեսելով, որ պայմանագրի լուծման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների դադարման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. ընկերությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո իր միջոցների հաշվին իրականացնել գույքի պահպանման ծախսերը (կոմունալ ծախսեր և այլ վճարումներ), ինչպես նաև իրականացնել բարելավումներ և գույքն օգտագործել ՊՄԳ պայմանագրին համապատասխան,

բ․ անհատույց օգտագործման տրամադրված գույքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի,

գ․ պայմանագիրը դադարում է և դրա հիման վրա իրավունքի պետական գրանցում ստացած գույքային իրավունքի դադարման պետական գրանցումն իրականացվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի պահանջների համաձայն ՊՄԳ պայմանագրի դադարման դեպքում,

դ. ծրագրի շրջանակներում կատարված բաժանելի և անբաժանելի բարելավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն,

ե. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ