ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2025 թվականի N 989-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, ք․ Ջրառատ, թաղամաս 550 հիվանդանոց հասցեում գտնվող, 3203,46 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը, 1142,07 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը, 476,05 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը, 334,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը, 26,25 քառ. մետր ընդհանուր մակերեսով ենթակայանը, 60,91 քառ․ մետր ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 07042020-07-0003, այսուհետ՝ անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոց քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 290.210.02834, այսուհետ՝ կազմակերպություն)։
2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
24.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|