ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 174
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
15.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«15» հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 1996 թ. N 174

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել Գյումրիի N 2 ԲԱՏՁ-ն` նրա հիման վրա «Գյումրիի N 2 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

1.2. Գյումրիի N 2 ԲԱՏՁ-ն սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

1.3. Գյումրիի N 2 ԲԱՏՁ-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 117980 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 117980 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 11798 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2990 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գյումրիի N 2 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Գյումրիի N 2 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Գյումրիի N 2 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի N 2 ԲԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել «Տաշիրի պանրի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Տաշիրի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Տաշիրի պանրի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

2.3. «Տաշիրի պանրի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 52110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 41690 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 8338 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2878 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Տաշիրի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Տաշիրի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Տաշիրի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տաշիրի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել «Հայկապալ» տնտհաշվարկային ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Հայկապալ» տնտհաշվարկային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Հայկապալ» տնտհաշվարկային ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր (տարածք չունի):

3.3. «Հայկապալ» տնտհաշվարկային ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 43630 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 34900 հազ. դրամ:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3490 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 114462 հազ. դրամ:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայկապալ» տնտհաշվարկային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Հայկապալ» տնտհաշվարկային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Հայկապալ» տնտհաշվարկային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայկապալ» տնտհաշվարկային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել «Ստեփանավանի գործվածքների ֆաբրիկա» («Լիլիթ») փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Լիլիթ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Ստեփանավանի գործվածքների ֆաբրիկա» («Լիլիթ») փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել որպես գույքային համալիր:

4.3. «Ստեփանավանի գործվածքների ֆաբրիկա» («Լիլիթ») փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 29400 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 23520 հազ. դրամ:

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2352 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1489 հազ. դրամ:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Լիլիթ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Լիլիթ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Լիլիթ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Լիլիթ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

5.1. Սեփականաշնորհել Արտաշատի «Դվին» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Դվին» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. «Դվին» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Զարինե-88» կոոպերատիվին վարձակալությամբ տրված գույքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել վարձակալին:

5.3. Թույլատրել «Զարինե-88» կոոպերատիվին գնել իր կողմից վարձակալած 2679 հազ. դրամ արժեքով գույքը:

Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.4. «Դվին» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 17620 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 14100 հազ. դրամ:

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1410 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 9847 հազ. դրամ:

5.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Դվին» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.9. Սահմանել, որ «Դվին» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.10. Սահմանել, որ «Դվին» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դվին» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել «Մարմարիկ» սպիտակեղենի լվացման ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Մարմարիկ» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Մարմարիկ» սպիտակեղենի լվացման ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել լվացման կետերը (ցանկը կցվում է) և դրանք սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվների «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.3. «Մարմարիկ» սպիտակեղենի լվացման ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 13270 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 13270 հազ. դրամ:

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2654 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6452 հազ. դրամ:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մարմարիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Մարմարիկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Մարմարիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մարմարիկ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

7.1. Սեփականաշնորհել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Ամասիայի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. «Ամասիայի գլխավորող պանրագործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել որպես գույքային համալիր:

7.3. «Ամասիայի գլխավորող պանրագործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 5570 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 4450 հազ. դրամ:

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2225 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 19 հազ. դրամ:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

8.1. Դիլիջան քաղաքի հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:

8.2. Դիլիջան քաղաքի հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

8.3. Դիլիջան քաղաքի հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

8.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

8.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:

8.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Դիլիջան քաղաքի հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.

գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 8,5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:

9.1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Կոմպոզիցիոն նյութերի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

9.2. «Կոմպոզիցիոն նյութերի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել որպես գույքային համալիր:

9.3. «Կոմպոզիցիոն նյութերի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1085 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 1085 հազ. դրամ:

9.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1,5 հազ. դրամ:

9.6. Սահմանել գործունեության բնույթի պահպանում` 5 տարի ժամկետով:

9.7. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. Թույլատրել «Կազբեկ» արտադրական կոոպերատիվին գնել «Արմլև» փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած գույքը:

10.2. Գույքի գնումը կատարել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:

10.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 106 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշման N 1 ցանկում «Երևանի N 16 ՄԱՁ»-ի «Էրեբունի N 16» հասցեի փոխարեն պետք է գրվի «Էրեբունի N 28»:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 20-ի «Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատ» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 17 որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Իջևանի Բենտոնիտ» կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել մշակույթի պալատը և «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Ց Ա Ն Կ

 

«ՄԱՐՄԱՐԻԿ» ՓԲԸ ԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ

 

1.

Սպիտակեղենի լվացման N 1 կետ Թումանյան 24

2.

Սպիտակեղենի լվացման N 2 կետ Հալաբյան 19

3.

Սպիտակեղենի լվացման N 5 կետ Սայաթ-Նովայի 9

4.

Սպիտակեղենի լվացման N 6 կետ Սարյան 20

5.

Սպիտակեղենի լվացման N 11 կետ Կոմիտասի 1

6.

Սպիտակեղենի լվացման N 17 կետ Սեբաստիայի 23

7.

Սպիտակեղենի լվացման N 19 կետ Վաղարշյան 19

8.

Սպիտակեղենի լվացման N 23 կետ Տիգրան Մեծի 24

9.

Սպիտակեղենի լվացման N 27 կետ Կոմիտասի 63

10.

Սպիտակեղենի լվացման N 28 կետ Բաշինջաղյան 28

11.

Սպիտակեղենի լվացման N 29 կետ Ադոնցի 1

12.

Սպիտակեղենի լվացման N 32 կետ Աբովյան 36

13.

Սպիտակեղենի լվացման N 35 կետ Խանջյան 35

14.

Սպիտակեղենի լվացման N 36 կետ Տիգրան Մեծի 61

 

Կ Ա Զ Մ

 

ԴԻԼԻՋԱՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Բ. Քոչարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Մ. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան