ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԵԹՈՎՊԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 658-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 658-Ա

 

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԵԹՈՎՊԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2025 թվականի հուլիսի 27-30-ը գործուղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա)՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։

2. Գևորգ Պապոյանի՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

23.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ