«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 1996 թ. N 225
Քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ու «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան թողարկվող սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրությունը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 26-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հաստատված է |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1996-1997 թվականների սեփականաշնորհման սերտիֆիկատը ուղղանկյուն, կենտրոնը` նարնջագույն, կապույտ եզրաշերտ ունեցող արժեթուղթ է: Սերտիֆիկատի երեսի կողմի վերին ձախ եզրին հայերեն արված են «Հայաստանի Հանրապետություն», որից քիչ ներքև, ձախ կողմում երկու տողով` «Սեփականաշնորհման սերտիֆիկատի կեղծումը հետապնդվում է օրենքով» մակագրությունները: Վերին աջ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
Սերտիֆիկատի կենտրոնում հայերեն խոշոր տառերով արված է «ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ» մակագրությունը, որից քիչ ներքև, ձախ կողմում արված են նշումներ. սերտիֆիկատի սերիան` հայերեն երկու մեծատառով, և հերթական համարը` թվանշաններով` 0000001-3900000: Սերտիֆիկատի սերիայի տակ երկու տողով արված են «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» մակագրությունը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ստորագրությունը:
Սերտիֆիկատի դարձերեսի վերին եզրի կենտրոնում հայերեն, իսկ դրանից ներքև` ռուսերեն և անգլերեն արված են հետևյալ մակագրությունները` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ», «ПРИВАТИЗАЦИОННЫЙ СЕРТИФИКАТ», «REPUBLIC OF ARMENIA», «PRIVATIZATION CERTIFICATE». Ավելի ներքև հայերեն և համեմատաբար փոքր տառերով շարադրված է հետևյալը.
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8 ՀՈԴՎԱԾԻՑ
«Սեփականաշնորհման սերտիֆիկատները, բացառությամբ սույն օրենքի 31 և 34 հոդվածներով նախատեսված դեպքերի, օրինական վճարման միջոց են սեփականաշնորհվող գույքի, բաժնեմասի կամ բաժնետոմսի համար և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են ընդունման միայն անվանական արժեքով և դրանց գործողության ժամկետներում:
Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա են ազատ առուծախի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով` ինչպես դրանց տերերի, այնպես էլ միջնորդ կազմակերպությունների կողմից ազատ ձևավորվող գներով:
Մեկ անձի կողմից տնօրինվող սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:
Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա չեն ետգնման պետության կողմից, և պետությունը, պետական կազմակերպություններն ու ձեռնարկությունները չեն կարող մասնակցել սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին»:
Դրանից հետո արված է «Սեփականաշնորհման սերտիֆիկատի կորստի կամ փչանալու դեպքում նորը չի տրվում» մակագրությունը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|