ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2823-Ա |
«17» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Մ.ԽՈՐԵՆԱՑՈՒ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նարինե Մանվելյանի, Վահե և Մարիամ Մանուկյանների լիազորված անձ և համասեփականատեր Վիրաբ Մանուկյանի դիմումը՝ Մ.Խորենացու 1-ին նրբանցք հ.3 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.022482 վկայականը, որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի իրադրության հատակագիծը և հարևան հողօգտագործողների կողմից տրված համաձայնագրերը:
Համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի իրադրության հատակագծի ճշգրտումից պարզվել է, որ վերը նշված հասցեի հողամասի /ամբողջությամբ շինության տակ/ փաստացի մակերեսը կազմում է 119.45քմ։
Քննարկվող հողամասը /ծածկագիր՝ 01-006-0305-0034/ ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, քննարկվող հողամասը գտնվում է 2-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով և 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-49291 եզրակացությունը.
1. Վերականգնել Մ.Խորենացու 1-ին նրբանցք հ.3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վիրաբ, Վահե և Մարիամ Մանուկյաններին և Նարինե Մանվելյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը՝ 119.45քմ մակերեսի չափով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված, Մ.Խորենացու 1-ին նրբանցք հ.3 հասցեում գտնվող 119.45քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում է Նարինե Մանվելյանին, Վահե, Վիրաբ և Մարիամ Մանուկյաններին:
4. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մ.Խորենացու 1-ին նրբանցք հ.3 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած 119.45քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:
5. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|