ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՐԱԲԱՂԻ ՓՈՂՈՑԻ Հ.114 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2828-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2828-Ա

«17» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՐԱԲԱՂԻ ՓՈՂՈՑԻ Հ.114 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԷՆԵՐԳԱՑԱՆՑՇԻՆ» ԲԲԸ-ի լ/ա Է.Մկրտչյանի դիմումը՝ Դարաբաղի փողոցի հ.114 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27022020-01-0174 վկայական) հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու վերաբերյալ:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27022020-01-0174 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 25.04.25թ. հ.ԱՏ-25042025-01-1081 տեղեկանքը, «ԳԵՈ ՄԵՓ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված հողամասի գեոդեզիական հանույթը։

Ներկայացված փաստաթղթերի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող շինություններով ծանրաբեռնված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 2485.0 քմ, որքան որ ամրագրված է վկայականում, սակայն առկա է գծային չափերի և ուրվագծի փոփոխություն:

Քննարկվող՝ 2485.0 հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 3-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-25789-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Դարաբաղի փողոցի հ.114 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԷՆԵՐԳԱՑԱՆՑՇԻՆ» ԲԲԸ-ին պատկանող 2485.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Դարաբաղի փողոցի հ.114 հասցեում գտնվող 2485.0քմ հողամասի նպատակային (կատեգորիան) և գործառնական նշանակությունները (օգտագործման նպատակը)՝ սահմանել բնակավայրերի և հասարակական կառուցապատման:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ու անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան