ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԻՑ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2826-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2826-Ա

«17» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԻՑ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սվետլանա Արշակյանի լ/ա Հայկ Ապրեսյանի դիմումը Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող /տնամերձ/ հողամասի սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք Է հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 08.02.2024թ. հ.Հ-407 արխիվային տեղեկանքը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից հաստատված սխեման և Հայաստանի Հանրապետության «Երևան» նոտարական տարածքի նոտարի կողմից տրված 17.02.2025թ. «Սվետլանա Սամսոնի Արշակյանի կողմից ներկայացված սեփականության իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու մասին» հ.771 որոշումը:

Նուբարաշեն վարչական շրջանում տրամադրված տնամերձ հողամասի փաստացի մակերեսը 798.29քմ է, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 08.02.2024թ. հ.Հ-407 արխիվային տեղեկանքում ամրագրված 1000.0քմ-ի փոխարեն։

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում /ծածկագիր՝ 01-010-138-015/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-19692-25 եզրակացությունը.

1. Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Սվետլանա Արշակյանին տրամադրված 798.29քմ մակերեսով /տնամերձ/ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան