ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒԼԻՍԻ 2025 թվականի N 085-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի ծախսային մասում`
ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածն ավելացնել 3000,0 հազար դրամով,«Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածը պակասեցնել 3000,0 հազար դրամով, «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածն ավելացնել 46690,0 հազար դրամով, «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածն ավելացնել 2772,0 հազար դրամով,
բ. 04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)», ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել -4000,0 հազար ՀՀ դրամով,
գ. 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում», ծրագրի ծախսերի «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածն ավելացնել 4000,0 հազար ՀՀ դրամով
դ. 06 բաժին 4 խումբ 1 դաս` «Փողոցների լուսավորում», ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 14000,0 հազար դրամով,
ե. 11 բաժին 1 խումբ 2 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ», ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 63462,0 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1, 2, 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -16
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
2025 թ. հուլիսի 18 ք. Արմավիր |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|