ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2816-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2816-Ա

«16» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Իդրամ տերմինալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սուրեն Ստեփանյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. «Իդրամ տերմինալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի հուլիս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Շինարարներ փողոցի հ.25, Ավան Առինջ 1-ին մ/շ հ.3/34 և հ.2/25, Վ. Փափազյան փողոցի հ.17 և հ.22, Հ.Հակոբյան փողոցի հ.2, Կոմիտաս պողոտայի հ.հ. 46/1, 32, 32 և 12, Ազատության պողոտայի հ.հ. 25,11, 24, 12 և 2, Հ. Քոչար փողոցի հ.հ. 25, 19, և 17, Ադոնցի փողոցի հ.1, Վաղարշյան փողոցի հ.17 և հ.22, Կիևյան փողոցի հ.19, Վազգեն Առաջին փողոցի հ.8, Մուրացան փողոցի հ.113/1, Սեբաստիա փողոցի հ.131, Սաֆարյան փողոցի հ.3/20, Բագրատունյաց փողոցի հ.11 և հ.26, Շիրակ փողոցի հ.18, Գ. Նժդեհ փողոցի հ.1/52, Կ. Ուլնեցի փողոցի հ.68, Ներսիսյան փողոցի հ.1, Պարոնյան փողոցի հ.2, Աբովյան փողոցի հ.48 և հ.38, Ամիրյան փողոցի հ.13 և հ.12, Մ.Մաշտոց պողոտայի հ.29, Թումանյան փողոցի հ.9 և հ.42, Հանրապետության փողոցի հ.62, Եզ.Կողբացի փողոցի հ.50, Նալբանդյան փողոցի հ.102, Տ.Մեծ պողոտայի հ.հ. 4, 37, 43, և 33, Սայաթ-Նովա պողոտայի հ.25, Վարդանանց փողոցի հ.10, Հյուսիսային պողոտայի հ.3 և Կորյուն փողոցի հ.11 հասցեներում ամրացված թվով 51 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հուլիս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Իդրամ տերմինալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան