ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0119 Ն. 15.07.2025
|
15 հուլիսի 2025 թվականի |
թիվ 119-Ն |
ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խնայողությունների միջոցով ամրապնդելու ԱՊՊԱ համակարգի ֆինանսական կայունության աստիճանը՝ միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը,
հաշվի առնելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ խորհրդի 2025 թվականի հունվարի 30-ի թիվ 4-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը,
հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2025 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների պարբերական վճարների իրականացումը դադարեցնել՝ ընդունելով ի գիտություն, որ դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2026 թվականի 1-ին եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական: