ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2025 թվականի N 986-Լ
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19-րդ կետի 19.2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2.4-րդ գլխի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տարեկան մեկ անգամ պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի N 22-Ա որոշմամբ ստեղծված՝ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին՝ համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին:
3. Սահմանել, որ հավելվածով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման հարցը կքննարկվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ինչպես միջոցառումների առաջնահերթությունները, այնպես էլ հարկաբյուջետային սահմանափակումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
18.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 986-Լ որոշման |
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Վերջին տասնամյակներում աշխարհում հանրային առողջության սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու նպատակով, 2005 թվականին ընդունվել և 2007 թվականից ուժի մեջ են մտել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնները (այսուհետ` ՄԱ կանոններ):
2. ՄԱ կանոններն իրենցից ներկայացնում են պահանջներ՝ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի, իրադարձությունների վաղ հայտնաբերման և արագ արձագանքման համար: Աշխարհի 196 երկիր պարտավորվել են ներդնել սույն կանոնները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` նաև ՀՀ):
3. Որպես ՄԱ կանոնների ներդրման հաջորդ փուլ մշակվել է հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը (այսուհետ` ծրագիր):
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Ծրագիրը հանրային առողջապահության բնագավառում սահմանված գործողությունների (միջոցառումների) համալիր է, որով ապահովվում են հանրային առողջապահության ոլորտում ՀՀ առկա ռիսկերի գնահատումը, կանխարգելումը, նվազեցմանն ու վերացմանն ուղղված միջոցառումները, հանրային առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակներին (այսուհետ՝ արտակարգ իրավիճակ) նախապատրաստությունը և արձագանքման մակարդակի բարձրացումը:
5. Ծրագրի շրջանակներում գործողություններն իրականացվում են համագործակցային բազմոլորտ գործընթացի միջոցով՝ համատեղ Առողջապահության նախարարության, առողջապահական համակարգի կազմակերպությունների և ծրագրով նախանշված շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից:
6. Ծրագրի մշակումը և հետագա իրականացումը չափազանց կարևոր քայլ կլինի Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բարձրացման և արձագանքման կարողությունների ուժեղացման ուղղությամբ: Միջոլորտային արդյունավետ համագործակցության միջոցով լիովին «միավորված», ռիսկերին տեղյակ պլանի մշակումը կապահովի օպտիմալ արդյունքներ:
3. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
7. Հայաստանի Հանրապետությունում ՄԱ կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին է ճանաչվել Առողջապահության նախարարությունը: ՄԱ կանոնների ներդրման համատեքստում ընդունվել և գործադրվել է շուրջ 17 ռազմավարական, նպատակային ծրագիր, շուրջ 400 իրավական ակտ, որոնց հիման վրա երկրում ՄԱ կանոնների կիրառման հարցերով, ձևավորվել են համապատասխան կարողություններ: ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի N 22-Ա որոշմամբ ստեղծվել է ՄԱ (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով):
8. ՄԱ կանոնների ներդրման շրջանակներում զարգացվել են վարակիչ հիվանդությունների, քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների համաճարակաբանական դիտարկման համակարգերը, իրականացվել են ՄԱ կանոնների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ` առանձին կառույցների և բնակչության առանձին խմբերի շրջանում: Զգալի աշխատանք է իրականացվել մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ, նշանակվել են ՄԱ կանոններով պահանջվող կարողություններ ապահովող սահմանային անցման կետեր:
9. Շարունակաբար ներդրվել է «Մեկ առողջություն» մոտեցումը՝ զոոնոզ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ: Ամբողջությամբ միջազգային մոտեցումներին համահունչ զարգացվել են լաբորատոր կարողությունները:
10. ՄԱ կանոնների ներդրման և զարգացման գործընթացը շարունակական գործընթաց է: Հատկապես ՄԱ կանոնների վերանայման համար լուրջ խթան հանդիսացավ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակը, որն ի ցույց դրեց բազմաթիվ բացթողումներ հանրային առողջապահության և ՄԱ կանոնների կիրառման բնագավառում:
11. 2016 թվականին անկախ միջազգային փորձագետների կողմից իրականացվել է համատեղ արտաքին գնահատում՝ ՄԱ կանոնների ներդրման գործընթացը և կարողությունները գնահատելու համար և արձանագրվել է, որ հանրային առողջությանն սպառնացող դեպքերի, իրադարձությունների վաղ հայտնաբերման և արագ արձագանքման համար Հայաստանի Հանրապետությունն ունեցել է պատրաստվածության բարձր մակարդակ:
12. Ինչպես բոլոր երկրները, Հայաստանի Հանրապետությունը նույնպես զգալիորեն տուժել է COVID-19 համաճարակից: Թեև համաճարակին ուղղված ազգային և տեղական արձագանքները բացահայտեցին ոլորտներ, որոնք կարելի է ավելի ամրապնդել, հատկանշական է, որ առողջապահական ուժեղ և ճկուն ոլորտը կարողացավ ապահովել հիմնական բժշկական ծառայությունները, ինչի մասին վկայում է պատվաստումների գովելի բարձր ցուցանիշների շարունակականությունն իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում:
13. ՄԱ կանոնների ներդրման աջակցությանն ուղղված իրավական միջոցները կարևոր նշանակություն ունեն: Քանի որ առողջապահական անվտանգությանն սպառնացող վտանգներն առաջանում են մշտապես զարգացող համատեքստում, հետևաբար ՄԱ կանոնների ներդրման համար անհրաժեշտ է դինամիկ մոտեցում՝ իրավական շրջանակի վերանայման և ամրապնդման համար: Այս աշխատանքի կարևոր տարրը պետք է լինի բոլոր ոլորտներում իրավական միջոցների ներդաշնակեցման ապահովումը:
14. ՄԱ կանոնների շրջանակներում ընդունվել են մոտ 400 իրավական ակտեր, որոնք հնարավորություն են ընձեռում դրանց շարունակական կատարելագործման համար։ Ներկայում առկա են իրավական ակտերի ամուր հիմքեր, սակայն բազմաթիվ իրավական ակտերի գործողության դադարեցումից հետո Հայաստանի Հանրապետությունում գործում են 100-ից ավելի իրավական ակտեր: Հիմնարար օրենսդրության փոփոխության պատճառով բազմաթիվ իրավական ակտեր վերանայման կարիք ունեն։
15. Ներկայում աշխարհում դիտվում է կլիմայի գլոբալ փոփոխություն, փոխվում է վարակիչ հիվանդությունների փոխանցողների «վարքագիծը», դրանց աշխարհագրական տարածվածությունը, միգրացիոն ուղղությունները, հարուցիչների ախտածնության աստիճանը: ՀՀ տարածքում պարբերաբար hիվանդություններ են արձանագրվում այն վայրերում, որտեղ երբևէ չեն արձանագրվել:
16. 2023 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ-ում իրականացվել է երկրորդ համատեղ արտաքին գնահատումը, որի արդյունքները հիմք են հանդիսացել նախանշելու ՄԱ կանոնների հետագա զարգացման ուղղություններն ու կատարվելիք գործողությունները:
4. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
17. Ծրագրի նպատակներն են՝
1) հիմնվելով ՄԱ կանոնների արտաքին համատեղ գնահատման (joint external evaluation-JEE) վրա, համագործակցային բազմոլորտ գործընթացի միջոցով, նախանշել և շարունակել իրականացնել հանրային առողջապահության անվտանգության առաջնահերթ գործողություններ ազգային, մարզային և տեղական մակարդակներում.
2) ծրագրի մշակմամբ և հետագա իրականացմամբ ՀՀ-ում ուժեղացնել արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման կարողությունները, միջոլորտային համագործակցության միջոցով ապահովել հանրային առողջապահության անվտանգության պատշաճ մակարդակ.
3) ձևավորել արդյունավետ համագործակցություն՝ կանոնավոր կերպով վերանայելու, ամրապնդելու և ներդաշնակեցնելու միջոցառումները՝ աջակցելու ՄԱ կանոնների իրականացմանը բոլոր ոլորտներում և ոլորտների միջև՝ ՀՀ ամբողջ տարածքում.
4) մշտապես կատարելագործել ՀՀ օրենսդրական դաշտը և համապատասխանեցնել ՄԱ կանոնների պահանջներին.
5) առաջնորդվելով «Մեկ առողջություն» մոտեցմամբ՝ միջգերատեսչական հանձնաժողովին ընձեռել ավելի մեծ իրավասություններ՝ ՄԱ կանոնների կարողությունների շարունակական հզորացման համար.
6) տարբեր գործիքների միջոցով իրականացնել ռիսկերի գնահատման և արձագանքման միջոցառումներ ազգային, մարզային և տեղական մակարդակներում.
7) կատարելագործել տարբեր ոլորտների և պետական կառավարման համակարգի տարբեր մակարդակների միջև փոխհամագործակցության մեխանիզմները՝ արտակարգ իրավիճակների արձագանքման կարևորագույն գործառույթները լիարժեք իրականացնելու համար:
5. ԾՐԱԳՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
18.Հայաստանի Հանրապետությունում ՄԱ կանոնների պահանջների կատարմանն ուղղված բոլոր քաղաքականությունների, ծրագրերի մշակման գործընթացներում և ինտեգրման հիմքում դրվում են հիմնարար սկզբունքներ, որոնք ապահովում են ՄԱ կանոնների պահանջների ինտեգրումը ոլորտային և տարածքային կառավարման գործընթացներում, ինչը կհանգեցնի տարբեր հանրային առողջապահական արտակարգ իրավիճակների ազդեցության նկատմամբ երկրի ընդհանուր խոցելիության նվազեցմանը՝
1) Բազմաբնույթ վտանգներին արձագանքելու մոտեցում: Բազմաբնույթ վտանգների արձագանքման մոտեցումը թույլ է տալիս սահմանել և նպաստել այնպիսի լուծումների իրագործմանը, որոնք միաժամանակ անդրադառնում են ավելի քան մեկ վտանգի։ Այս մոտեցմամբ հնարավոր է ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները ՄԱ կանոնների տարաբնույթ վտանգներին արձագանքելու համար: Բազմաբնույթ վտանգներին արձագանքման մոտեցումը նաև ենթադրում է վտանգների և դրանց լուծումների ավելի ամբողջական փոխկապակցվածություն.
2) Ռիսկերի նվազեցման և զարգացման հավասարակշռում: ՄԱ կանոնների պահանջների պլանավորումը հաճախ կենտրոնանում է այն առաջնահերթ գործողությունների իրականացման վրա, որոնք ապահովում են ռիսկերի առավելագույն նվազեցում: Այնուամենայնիվ, ՄԱ կանոններով պայմանավորված ռիսկերը կարող են փոփոխվել: Հաջողված ՄԱ կանոնների ներդրումը նշանակում է, որ բացասական ազդեցությունները տեղի կունենան ավելի ցածր ինտենսիվությամբ: Մինչդեռ սոցիալական, բնապահպանական և տնտեսական նկատառումների հստակ ներառման դեպքում կարող են հնարավոր դառնալ ՄԱ կանոններով պայմանավորված ռիսկերին արձագանքման այլընտրանքային լուծումներ.
3) Ներգրավվածություն և ներառականություն։ ՄԱ կանոնները պահանջում են մշակել նոր մոտեցումներ և հարցի բազմակողմանի դիտարկման եղանակներ: Լայնածավալ, խորը և համագործակցային ներգրավվածությունը հիմնարար է ՄԱ կանոնների պատշաճ արձագանքման տեսանկյունից: ՄԱ կանոնների որոշումների ազդակիրները ոչ միայն պետք է ուղղակիորեն ներգրավված լինեն այդ որոշումների մշակման մեջ, այլև պետք է անմիջականորեն, համագործակցային հիմունքով մասնակցեն լուծումների բացահայտմանը։ Ներառականությունն ապահովում է նախագծման, իրականացման և օգուտների հավասարաչափ բաշխման գործընթացի արդարացիությունը և հասանելիությունը.
4) Հանրային առողջապահության անվտանգության խոցելիությունը և սոցիալական հավասարությունը փոխկապակցված են: Բնակչության որոշ խմբեր կամ համայնքներ ենթարկվելու են անհամաչափ ազդեցության՝ հաշվի առնելով հանրային առողջապահության ռիսկերի նկատմամբ զգայունությունը, կամ առաջացած հետևանքների նկատմամբ հարմարվողականության անբավարար կարողությունները: Ըստ որի, հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակ բնույթը, առավել քան կարևոր է գործողությունների առաջնահերթություն սահմանել համայնքների առավել խոցելի և տուժած անդամների համար: Անհրաժեշտ է գործողությունների առաջնահերթություն սահմանել ՄԱ կանոնների տեսակետից խոցելի բնակչության խմբերի համար, ինչպես նաև որոշումների կայացման և իրականացման բոլոր մակարդակներում հաշվի առնել սոցիալական հավասարության սկզբունքը.
5) ՄԱ կանոնների պահանջների գենդերային մոտեցումների խթանում: Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են կրում արտակարգ իրավիճակների ազդեցությունը և ունեն տարբեր կարիքներ, հնարավորություններ և կարողություններ: Առանձին դեպքերում կանայք առողջապահական լրացուցիչ խոչընդոտների են հանդիպում՝ կապված սոցիալական նորմերի և գործելակերպերի հետ, որոնք սահմանափակում են կանանց համար տեղեկատվության, ռեսուրսների և հնարավորությունների հասանելիությունը: Այդ խնդիրները պետք է դիտարկվեն ՄԱ կանոնների պահանջների պլանավորման ընթացքում, որպեսզի չնպաստեն գենդերային անհավասարության խորացմանը։ Ընդունելով և արձագանքելով գենդերային տարբերություններին՝ ՄԱ կանոնների պահանջները կարող են օգնել հաղթահարել ավանդական գենդերային խոչընդոտները, մասնավորապես՝ որոշումների կայացման գործում կանանց մասնակցության առումով: Հավասար և արդյունավետ մասնակցության դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ ՄԱ կանոնների ներդրումը կզարգանա՝ արձագանքելով գենդերային խնդիրներին, և որ այդ գործընթացներից բխող հնարավորություններն ու օգուտները կլինեն ավելի հավասար բաշխված, դրանով իսկ կնվազեն գենդերային խոցելիությունները և ռիսկերը.
6) Թափանցիկություն և գիտելիքների փոխանցում: ՄԱ կանոնների կիրառման լավագույն փորձի փոխանակումը, հանրային առողջապահության վերաբերյալ տեղեկատվության և տվյալների հավաքագրման բարելավումը, ինչպես նաև այդ տեղեկատվության և տվյալների տրամադրումը ՄԱ կանոնների գործընթացների էական բաղկացուցիչներ են: Համապատասխան տեղեկատվությունը պետք է ներկայացվի այնպես, որ լինի հասկանալի, ներկայացվի հետևողականորեն և համապատասխանի տվյալ թիրախային լսարանի պահանջներին:
6. ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
19. Ընդհանուր առմամբ, ծրագրի գործընթացի նպատակն է աջակցել ՄԱ կանոնների գործողությունների համակարգմանն ազգային մակարդակում և խթանել ռազմավարական ներդրումները հանրային առողջապահության բնագավառում և դիմակայուն զարգացման գործում: Ծրագրի իրագործումն ու ՄԱ կանոնների իրագործումը պահանջում է համակարգված և հետևողական քաղաքականություն, որը հիմնված է բազմաթիվ աղբյուրներից ստացվող փորձագիտական օժանդակության վրա: Հետևաբար, համապարփակ, երկրի մակարդակով համակարգման կառույցի ամրապնդումը ՄԱ կանոնների հիմնական պահանջներից է: Համակարգման նման մեխանիզմը կարող է օգնել՝ ապահովել սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
20. Ներկայումս ՄԱ կանոնների պահանջների կատարման պատասխանատու կառույցը միջգերատեսչական հանձնաժողովն է: Այն ձևավորվել է ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի 22-Ա որոշմամբ։ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն Առողջապահության նախարարի առաջին տեղակալն է: Միջգերատեսչական հանձնաժողովը նաև հանդիսանում է հարթակ, որի միջոցով ՀՀ կառավարությունը, մասնավոր հատվածի ընկերությունները և միջազգային զարգացման գործընկերները (վերջին երկուսը` որպես չքվեարկող անդամներ) համատեղ ուժերով հնարավորություն ունեն իրականացնել գործողությունների լայն շրջանակ` ՄԱ կանոնների ուղղությամբ ձեռնարկվող գործողություններին օժանդակելու և դրանք համակարգելու համար:
21. Ներկայումս հաստատված են միջգերատեսչական հանձնաժողովի լիազորությունները, կառուցվածքը՝ նպատակ ունենալով ապահովել ՄԱ կանոնների կառավարման և քաղաքականության գործընթացներում անկախ փորձագիտական խորհրդատվության ինտեգրումը, վերահսկողությունը և համակարգված մոտեցումը՝ կայուն զարգացման և տարբեր արտակարգ իրավիճակների հանդեպ դիմակայունության ուղղությամբ և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնումը ոլորտային ու թեմատիկ հարթակներում կանոնավոր երկխոսություն ապահովելու միջոցով:
7. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
22. Ծրագիրը բաղկացած է իրագործման ենթակա միջոցառումներից հետևյալ ուղղություններով՝
1) իրավական դաշտի կատարելագործում.
2) ՄԱ կանոնների ներդրման և կիրառման խորացմանն ուղղված միջոցառումներ.
3) մարդկանց և կենդանիների շրջանում հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկում և շրջանառության վերահսկողության բարելավում.
4) զոոնոզ հիվանդությունների առաջացման և տարածման վերահսկմանն ուղղված միջոցառումներ.
5) սննդամթերքի անվտանգության հետ կապված արտակարգ իրավիճակների արձագանքում և կառավարում.
6) կենսանվտանգությանը և կենսապահովությանն ուղղված միջոցառումներ.
7) լաբորատոր համակարգի, նմուշների ուղղորդման և փոխադրման համակարգի կատարելագործում և ազգային ախտորոշման արդյունավետ ցանցի ստեղծում.
8) համաճարակաբանական դիտարկման կատարելագործում.
9) մարդկային ռեսուրսների պատրաստման և վերապատրաստման միջոցառումներ.
10) հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների կառավարում, արտակարգ իրավիճակների ռիսկի և պատրաստվածության գնահատում, հանրային առողջապահության արտակարգ գործառնական կենտրոն.
11) հանրային առողջապահության և անվտանգության մարմինների հետ համագործակցություն.
12) վարակի կանխարգելում և հսկողություն, ապահով միջավայր բժշկական կազմակերպություններում.
13) պետական սահմանի անցման կետերում ՄԱ կանոնների պահպանում և ռիսկերի կառավարում.
14) քիմիական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակներ և դրանց կառավարում.
15) միջուկային և ճառագայթային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակներ:
23. Հանրային առողջապահության բնագավառի որոշ գործողություններ (միջոցառումներ) արդեն ներառված են ՀՀ կառավարության տարբեր ռազմավարություններում ու ծրագրերում և այդ գործողությունները ներառված չեն սույն ծրագրում, միաժամանակ դրանց իրականացումը նպաստում է հանրային առողջապահության անվտանգության մակարդակի բարձրացմանը՝
1) իմունականխարգելման միջոցառումները ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2129-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902–Լ որոշումներում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշում.
3) Էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի մայիսի 30-ի N 927-Ա հրաման.
4) հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1237-Լ որոշումը (այսուհետ՝ ռազմավարություն), որի մշակումը սահմանված էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշումներով: Ռազմավարության հիմնական նպատակն է բարձրացնել լաբորատոր ծառայությունների նկատմամբ հանրային վստահությունը և լաբորատոր արդյունքների կշիռը՝ ի նպաստ հանրային առողջության պահպանման.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշում.
6) «Կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և այլ փաստաթղթերի մշակում և ներդրում» միջոցառումը նախատեսված է և իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 21.2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունից բխող միջոցառումների ցանկի» 2.2-րդ բաժնի 2-րդ կետով.
7) «Էլեկտրոնային առողջապահության արդիականացում» միջոցառումն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում» (14.1 կետ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունից բխող միջոցառումների ցանկ»-ում (2.1.1. Էլեկտրոնային առողջապահություն բաժին).
8) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի միջոցառումների 24-րդ կետի 24.1-ին ենթակետը` Առողջապահության նախարարի 2022 թվականի հուլիսի 7-ի N 2910 – Լ հրամանով հաստատվել է «Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագիր»-ը: Նշյալ միջոցառումն ընդգրկված է նաև Կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման միջոցառումների ցանկում.
9) հակամանրէային կայունության (այսուհետ՝ ՀՄԿ) հսկողության և կանխարգելման ռազմավարության շարունակականության ապահովման նպատակով մշակվել է և ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 15–ի N 161–Լ և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հունվարի 23–ի N 106–Լ համատեղ հրամանով հաստատվել է «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ծրագիրը և 2024-2027 թվականների միջգերատեսչական միջոցառումների ցանկ»-ը.
10) հանրության (մարդու) առողջության պահպանման և ապահովման, առողջության պաշտպանության և խթանման, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների (այսուհետ՝ հիվանդություններ) կանխարգելման, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի սոցիալ-տնտեսական, վարքագծային և հնարավոր այլ վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծման, հանրության (մարդու) առողջության ապահովման մատչելի ու հավաստի տեղեկատվության, առողջության խթանման, հանրային առողջապահական գիտելիքների տարածման և ուսուցման, հանրության (մարդու) առողջությանն ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառելը կանխարգելելու նպատակով՝ ընդունվել է «Հանրային առողջապահության մասին» օրենքը.
11) ՀՀ վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի N 574-Ա որոշում.
12) ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 46–Ն հրամանով հաստատվել են «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները.
13) ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 482-Լ որոշում:
24. Բոլոր ուղղությունների համար կարևորը միջոլորտային համագործակցության խորացումն է՝ ՄԱ կանոնների գործառույթների հատկորոշման, առաջնահերթությունների որոշման, պլանավորման, ֆինանսների ներգրավման ուղղությամբ երկրի հաստատությունների կարողությունների ամրապնդմանը, ի լրումն բոլոր մակարդակներում ՄԱ կանոնների հետ կապված հանրային իրազեկման և գիտելիքների զարգացման: Վերջիններիս հատկորոշման համար որոշվել են ՄԱ կանոնների այնպիսի միջոցառումներ, որոնք՝
1) ընդհանուր են մեկից ավելի ոլորտների համար (այսինքն՝ ունեն միջոլորտային բնույթ).
2) կապահովեն բազմակի օգուտներ.
3) կլինեն բոլոր ոլորտների և կազմակերպությունների համար առավել արդյունավետ՝ առանցքային շահագրգիռ կողմերի կողմից համակարգված իրականացման շնորհիվ:
25. Նախատեսվում է, որ հնարավորության սահմաններում առաջիկա տարիներին ՄԱ կանոնների տարրերը պետք է ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության երկկողմ և բազմակողմ առկա և պլանավորված համագործակցության ծրագրերում: Վերոհիշյալ ոլորտային և մարզային միջոցառումների իրականացումը մեկնարկային կետ է ոլորտային և մարզային մակարդակներում ՄԱ կանոնների ավելի խորքային զարգացման համար:
8. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
26. Ծրագրի հիմնական արդյունքը պետք է լինի ՄԱ կանոնների շրջանակներում իրականացվող գործընթացի արդյունավետ մշտադիտարկման և գնահատման միասնական մեխանիզմի ձևավորումը: Այն հիմնված է ԱՀԿ ինքնագնահատման (States Parties Self-Assessment Annual Report-SPAR) և համատեղ արտաքին գնահատման (joint external evaluation- JEE) գործիքների չափանիշների վրա:
27. ՀՀ կառավարություն պարբերական հաշվետվություններ են ներկայացվում՝ ըստ գործողությունների ժամկետների:
28. Հաշվետվությունների և տեղեկության տրամադրման պատասխանատուները համապատասխան գործողությունները (միջոցառումները) իրականացնող պետական կառավարման համակարգի մարմիններն են։
9. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
29. Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեով տվյալ տարվա համար ոլորտներին հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցների հաշվին:
10. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ
30. Ծրագրի հիմնական ռիսկը՝ ծրագրի ֆինանսավորման համար ակնկալվող աղբյուրներից՝ օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցների չստացումն է: Այդ ռիսկը կառավարելի է, ըստ առաջնահերթության և անհրաժեշտության կքննարկվի ծրագրով նախատեսված միջոցառումների ոլորտները կարգավորող լիազոր մարմնի ընդհանուր բյուջետային հատկացումների շրջանակում՝ վերաբաշխումների միջոցով իրականացման հարցը կամ կարող են վերանայվել միջոցառումների իրականացման ժամկետները և տեմպերը: Ծրագրի կապակցությամբ այլ հիմնական ռիսկեր չեն նույնականացվել։
11. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հ/Հ |
Նպատակ |
Գործողություն/Միջոցառում |
Ակնկալվող արդյունք |
Պատասխանատու կատարող-համակատարողները |
Ժամկետ |
Ֆինանսավորման աղբյուր |
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 1. Իրավական դաշտի կատարելագործում | ||||||
|
1 |
Հանրային առողջապահության անվտանգության ոլորտի իրավակարգավորում |
1.1 Հանրային առողջապահության անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության գույքագրում, բացերի վերլուծության իրականացում ու փոփոխությունների ենթակա իրավական ակտերի ցանկի մշակում |
Հանրային առողջապահության անվտանգության ոլորտի օրենսդրական փոփոխությունների ենթակա իրավական ակտերի ցանկի առկայություն |
Առողջապահության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտաքին գործերի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Արդարադատության նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Շրջակա միջավայրի նախարարություն Ներքին գործերի նախարարություն Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե Ազգային անվտանգության ծառայություն Անվտանգության խորհրդի գրասենյակ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
2026 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
1.2 Հանրային առողջապահության անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության մշակում և լրամշակում |
Հանրային առողջապահության անվտանգության ոլորտի օրենսդրական փոփոխությունների ենթակա իրավական ակտերի ցանկին համապատասխան մշակված և լրամշակված իրավական ակտեր՝ յուրաքանչյուր պետական կառավարման համակարգի մարմին իր մասով |
Առողջապահության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտաքին գործերի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Արդարադատության նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Շրջակա միջավայրի նախարարություն Ներքին գործերի նախարարություն Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե Ազգային անվտանգության ծառայություն Անվտանգության խորհրդի գրասենյակ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
2029թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
|||
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 2 Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (ՄԱ կանոններ) ներդրման և կիրառման խորացմանն ուղղված միջոցառումներ | ||||||
|
2. |
ՄԱ կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և համապատասխան ոլորտների միջև համակարգման և հաղորդակցության բազմոլորտ մեխանիզմների ամրապնդում |
2.1 ՄԱ կանոնները կարգավորող իրավական ակտերի գույքագրում, բացերի վերլուծության իրականացում, փոփոխությունների ենթակա իրավական ակտերի ցանկի մշակում |
ՄԱ կանոնների ուղղությունները կարգավորող օրենսդրական փոփոխությունների ենթակա իրավական ակտերի ցանկի առկայություն |
Առողջապահության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Արդարադատության նախարարություն Արտաքին գործերի նախարարություն Ներքին գործերի նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Շրջակա միջավայրի նախարարություն Պաշտպանության նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Պետական եկամուտների կոմիտե Ազգային անվտանգության ծառայություն Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
2026 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
2.2 ՄԱ կանոնները կարգավորող իրավական ակտերի մշակում և լրամշակում |
ՄԱ կանոնների ուղղությունները կարգավորող օրենսդրական փոփոխությունների ենթակա իրավական ակտերի ցանկին համապատասխան մշակված և լրամշակված իրավական ակտեր՝ յուրաքանչյուր պետական կառավարման համակարգի մարմին իր մասով |
Առողջապահության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Արդարադատության նախարարություն Արտաքին գործերի նախարարություն Ներքին գործերի նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Շրջակա միջավայրի նախարարություն Պաշտպանության նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Պետական եկամուտների կոմիտե Ազգային անվտանգության ծառայություն Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
2029 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջում | ||
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 3 Մարդկանց և կենդանիների շրջանում հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկում և շրջանառության վերահսկողության բարելավում | ||||||
|
3. |
Կենդանիների շրջանում հակամանրէային դեղերի սպառման վերաբերյալ մշտադիտարկման համակարգի ստեղծում |
3.1 Կենդանիների շրջանում հակամանրէային դեղերի սպառման վերաբերյալ տեղեկատվության ապահովում |
Կենդանիների շրջանում հակամանրէային դեղերի վերաբերյալ տեղեկատվական բազայի և մշտադիտարկման համակարգի առկայություն |
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ |
2028 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցներ |
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 4 Մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների առաջացման և տարածման վերահսկմանն ուղղված միջոցառումներ | ||||||
|
4. |
«Մեկ առողջություն» մոտեցմամբ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեպքերի հաշվառ-ման և հաշվետվու-թյան համակարգի զարգացում, տվյալ-ների միասնական շտեմարանի ստեղծում |
4.1 Շահագրգիռ կողմերի միջև մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեպքերի վաղ հայտնաբերման և արագ արձագանքման համար տեղեկատվական համակարգի՝ հիվանդությունների համալիր էլեկտրոնային հսկողության համակարգի (ՀՀԷՀՀ) համատեղ շահագործում |
«Մեկ առողջություն» մոտեցման շրջանակներում գործող ՀՀԷՀՀ համակարգ |
Առողջապահության նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն Շրջակա միջավայրի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
2028 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
5. |
Մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների և «Մեկ առողջություն» մոտեցման վերաբերյալ մարդկային ներուժի ուսուցում |
5.1 Ուսումնական դասընթացների, սեմինարների, վերապատրաստումների (այդ թվում՝ համատեղ «Մեկ առողջություն» մոտեցման շրջանակներում) կազմակերպում մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարին և կանխարգելմանն առնչվող մասնագետների համար |
1. 2026 թ. - ուսուցանված թվով 10 մասնագետ 2. 2027 թ. - ուսուցանված թվով 10 մասնագետ 3. 2028 թ. - ուսուցանված թվով 10 մասնագետ |
Առողջապահության նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն Շրջակա միջավայրի նախարարություն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
1. 2026 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ 2. 2027 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
3. 2028 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով ոլորտների գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում և օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցներ |
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 5 . Սննդամթերքի անվտանգության հետ կապված արտակարգ իրավիճակների արձագանքում և կառավարում | ||||||
|
6. |
Սննդի անվտանգության հետ կապված արտակարգ իրավիճակների արձագանքման և կառավարման կատարելագործում |
6.1 «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Սննդային գործոնով պայմանավորված թունավորումների, սննդամթերքի վտանգավոր լինելու վերաբերյալ փաստացի հիմնավորված կասկածների դեպքում, արագ արձագանքման համակարգված գործողությունների լիազորությունների օրենքով ամրագրում |
Էկոնոմիկայի նախարարություն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Առողջապահության նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
2026թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 6 Կենսանվտանգությանը և կենսապահովությանն ուղղված միջոցառումներ | ||||||
|
7. |
Կենսանվտանգու-թյան և կենսապահովության մակարդակի բարձրացում |
7.1 «Կենսանվտանգության և կենսապահովության մասին» օրենքի նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ |
«Կենսանվտանգության և կենսապահովության մասին» օրենքի նախագծի առկայություն, ինչը կսահմանի Հայաստանի Հանրապետության կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում պետական կարգավորման իրավական դաշտը, հիմնական պահանջները, իրավունքները և պար-տականությունները |
Առողջապահության նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտաքին գործերի նախարարություն Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն Արդարադատության նախարարություն Շրջակա միջավայրի նախարարություն Ներքին գործերի նախարարության Անվտանգության խորհրդի գրասենյակ Ազգային անվտանգության ծառայություն Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
2025թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 7. Լաբորատոր համակարգի, նմուշների ուղղորդման և փոխադրման համակարգի կատարելագործում և ազգային ախտորոշման արդյունավետ ցանցի ստեղծում | ||||||
|
8. |
Լաբորատոր համակարգի կատարելագործում |
8.1 Առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ նախատեսող իրավական ակտի մշակում և հաստատում |
Լաբորատոր նմուշների տեղափոխման արդիականացված պահանջները սահմանող Առողջապահության նախարարի հրաման |
Առողջապահության նախարարություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն |
2027 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 8.Համաճարակաբանական դիտարկման կատարելագործում | ||||||
|
9. |
Արձանագրված վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հոսքի վերահսկում, տվյալների ամենօրյա փոխանակում |
9.1 Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ներգրավվածության գնահատում տեղեկատվության հաղորդման հարցում |
1. 2026 թ. -առնվազն 60% գնահատված Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններ 2. 2027 թ. -առնվազն 60% գնահատված Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններ 3. 2028 թ. -առնվազն 60% գնահատված Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններ 4. 2029թ. -առնվազն 60% գնահատված Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններ |
Առողջապահության նախարարություն |
1.2026 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ 2. 2027թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ 3. 2028 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ 4. 2029 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
9.2 Էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգի և հիվանդությունների համալիր էլեկտրոնային հսկողության համակարգի (ՀՀԷՀՀ) ինտեգրում |
ԱՐՄԵԴ ներմուծվող համապատասխան դեպքերի ինքնաշխատ փոխանցում ՀՀԷՀՀ |
Առողջապահության նախարարություն |
2028 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 9. Մարդկային ռեսուրսների պատրաստման և վերապատրաստման միջոցառումներ | ||||||
|
10. |
Մարդկային ռեսուրսների մասնագետների պատրաստում |
10.1 Հանրային առողջապահության մասնագետների շարունակական մասնակցության ապահովում «Դաշտային համաճարակա-բանության վերապատ-րաստման ծրագիր -Առաջնագիծ» և այլ միջազգային ծրագրերին |
Համաճարակաբանա- կան դիտարկման շրջանակներում տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծման, հաղորդման գիտելիքներով և հմտություններով պատրաստված 8 մասնագետներ |
Առողջապահության նախարարություն |
2029 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցներ |
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 10. Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների կառավարում, արտակարգ իրավիճակների ռիսկի և պատրաստվածության գնահատում, հանրային առողջապահության արտակարգ գործառնական կենտրոն | ||||||
|
11. |
Հանրային առողջապահության արտակարգ գործառնական կենտրոնի (ՀԱԱԳԿ) զարգացում |
11.1 Հանրային առողջապահության արտակարգ գործառնական կենտրոնի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման գործառնական պլանի մշակում և հաստատում |
Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման հաստատված գործառնական պլան |
Առողջապահության նախարարություն |
2025թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
11.2 Հանրային առողջապահության արտակարգ գործառնական կենտրոնի (ՀԱԱԳԿ) գործողությունների փորձարկում՝ վարժանքների (այդ թվում՝ միջազգային) միջոցով |
1. 2026 թ. - իրականացված 1 վարժանք 2. 2027 թ. - իրականացված 1 վարժանք 3. 2028 թ. - իրականացված 1 վարժանք 4. 2029 թ. - իրականացված 1 վարժանք |
Առողջապահության նախարարություն |
1.2026 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 2. 2027 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 3.2028 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 4.2029թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցներ | ||
|
11.3 Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արագ արձագանքման հարցերով ուսուցման ծրագրի մշակում և իրականացում |
1. 2026 թ.- հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների արագ արձագանքման հարցերով ուսուցման ծրագրի առկայություն 2. 2027 թ.- ուսուցանված 25 մարդ 3. 2028թ. – ուսուցանված 25 մարդ 4.2029 թ.- ուսուցանված 25 մարդ |
Առողջապահության նախարարություն Ներքին գործերի նախարարություն |
1.2026 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 2.2027 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 3.2028 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 4.2029 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով ոլորտների գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում և օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցներ | ||
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 11. Հանրային առողջապահության և անվտանգության մարմինների հետ համագործակցություն | ||||||
|
12. |
Հանրային առողջապահության և անվտանգության մարմինների միջև համագործակցու-թյան զարգացում |
12.1 Առողջապահության նախարարության և ուժային կառույցների հետ փոխհամագործակցության, տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ իրավական ակտերի մշակում և լրամշակում |
Առողջապահության նախարարության և ուժային կառույցների հետ փոխհամագոր-ծակցության, տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ մշակված և լրամշակված իրավական ակտեր |
Առողջապահության նախարարություն
Ներքին գործերի նախարարություն Պաշտպանության նախարարություն |
2029 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 12. Վարակի կանխարգելում և հսկողություն, ապահով միջավայր բժշկական կազմակերպություններում | ||||||
|
13. |
Վարակի հսկողության և կանխարգելման ապահովում |
13.1 Բժշկական կազմակերպություններում վարակի կանխարգելման և հսկողության գնահատման չափանիշների մշակում և հաստատում |
1. 2026 թ. - Առողջապահության նախարարի հրամանի առկայություն 2. 2027 թ.- գնահատված է ՀՀ բժշկական կազմակերպությունների 60%-ը 3. 2028 թ. - գնահատված է ՀՀ բժշկական կազմակերպությունների 60%-ը 4. 2029 թ. - գնահատված է ՀՀ բժշկական կազմակերպությունների 60%-ը |
Առողջապահության նախարարություն |
1.2026թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 2.2027թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 3. 2028թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 4.2029թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 13. Պետական սահմանի անցման կետերում ՄԱ կանոնների պահպանում և ռիսկերի կառավարում | ||||||
|
14. |
Պետական սահմանի անցման կետերի վիճակի բարելավում |
14.1 Պետական սահմանի անցման կետերի ոլորտը կարգավորող իրավական ակտերի գույքագրում, բացերի վերլուծության իրականացում |
Պետական սահմանի անցման կետերի ոլորտի օրենսդրական փոփոխությունների ենթակա իրավական ակտերի ցանկի առկայություն |
Պետական եկամուտների կոմիտե
Առողջապահության նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (քաղաքացիական ավիացիայի կոմիտե) Ազգային անվտանգության ծառայություն ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
2026թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
14.2 Պետական սահմանի անցման կետերի ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակում և լրամշակում |
Պետական սահմանի անցման կետերի ոլորտի օրենսդրական փոփոխությունների ենթակա իրավական ակտերի ցանկին համապատասխան մշակված և լրամշակված իրավական ակտեր |
Պետական եկամուտների կոմիտե
Առողջապահության նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (քաղաքացիական ավիացիայի կոմիտե) Ազգային անվտանգության ծառայություն Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
2028 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
|
14.3 Ազգային համակարգող մարմնի և պետական սահմանի անցման կետերում հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների ՄԱ կանոնների շրջանակներում համագործակցության մեխանիզմները սահմանող իրավական փաստաթղթի մշակում |
Անվտանգ պետական սահմանի անցման կետեր |
Պետական եկամուտների կոմիտե
Առողջապահության նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (քաղաքացիական ավիացիայի կոմիտե) Ազգային անվտանգության ծառայություն Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
2028թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
|
15. |
Անձնակազմի ուսուցում |
15.1 Պետական սահմանային հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների մասնագետների համար ՄԱ կանոնների հարցերով կրթական ծրագիր հաստատելու մասին Առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Առողջապահության նախարարի հրամանի առկայություն |
Առողջապահության նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (քաղաքացիական ավիացիայի կոմիտե) Ազգային անվտանգության ծառայություն Պետական եկամուտների կոմիտե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
2026թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
15.2 Պետական սահմանային հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների մասնագետների համար ՄԱ կանոնների հարցերով ուսումնական ծրագրի իրականացում |
1.2027թ. - յուրաքանչյուր գերատեսչությունից տարեկան ուսուցանված առնվազն 15 անձ 2. 2028 թ. - յուրաքանչյուր գերատեսչությունից տարեկան ուսուցանված առնվազն 15 անձ 3. 2029 թ.- յուրաքանչյուր գերատեսչությունից տարեկան ուսուցանված առնվազն 15 անձ |
Պետական եկամուտների կոմիտե
Առողջապահության նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն(քաղաքացիական ավիացիայի կոմիտե) Ազգային անվտանգության ծառայություն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
1. 2027թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 2. 2028թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 3.2029թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 14. Քիմիական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակներ և դրանց կառավարում | ||||||
|
16. |
Քիմիական գործոնով պայմանավորված միջադեպերին, արտակարգ իրավիճակներին և աղետներին պատրաստվածու-թյան մակարդակի բարձրացում և արձագանքման կարողությունների զարգացում |
16.1 «Կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի N 861-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Լրամշակված ազգային արձագանքման պլանի առկայություն |
Ներքին գործերի նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն Առողջապահության նախարարություն Պաշտպանության նախարարություն Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ |
2027թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 15. Միջուկային և ճառագայթային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակներ | ||||||
|
17. |
Միջուկային և ճառագայթային միջադեպերին արձագանքման կարողությունների զարգացում |
17.1 Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կազմում ռադիոքիմիական ռեֆերենսային լաբորատորիայի ստեղծում |
Ռադիոքիմիական ռեֆերենսային լաբորատորիայի առկայություն |
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե |
2029թ․ դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ -ԵՄ «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (Բաղադրիչ Բ)» ֆինան-սավորման համաձայնագիր, ուժի մեջ է մտել՝ 27․11․2020թ․ |
|
17.2 Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգի բարելավում՝ մասնագիտական և վթարային անձնակազմի ճառագայթահարման չափաբաժինների գրանցման համակարգի ներդնում և վարում |
Կանոնակարգված ճառագայթային մոնիթորինգի համակարգի առկայություն |
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Ներքին գործերի նախարարություն Առողջապահության նախարարություն |
2029 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով ոլորտների գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում և օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցներ | ||
|
17.3 Գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ) մշակում` ներքին ճառագայթահարման չափաբաժնի գնահատման, բժշկական ախտորոշման և հակազդման միջոցների (բուժման) որոշման, ճառագայթային ազդեցության և ռադիոակտիվ ներքին աղտոտման ենթարկված անձանց տվյալների համակարգի վարում |
ՀՀ տարածքում ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացում, բնակչության և մասնագետների ճառագայթային պաշտպանվածության բավարար մակարդակ |
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Ներքին գործերի նախարարություն Առողջապահության նախարարություն |
2029թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ (Ռադիոքիմիա-կան ռեֆերեն-սային լաբորա-տորիայի սարքավորում-ների առկայու-թյան պայման-ներում) |
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով ոլորտների գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում և օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցներ | ||
|
17.4 Ուսումնական ծրագրի մշակում և ներդնում շտապ բժշկական օգնության և առաջին արձագանքողների համար իոնացնող ճառագայթման ազդեցության ու դրանից պաշտպանության վերաբերյալ |
Ուսուցանված անձնակազմի թիվ |
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Ներքին գործերի նախարարություն Առողջապահության նախարարություն |
2028թ․ դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով ոլորտների գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում և օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցներ | ||
|
17.5 Իոնացնող ճառագայթման ազդեցության, իոնացնող ճառագայթման ազդեցությունից պաշտպանական միջոցների և դրանց կիրառման մասին դիդակտիկ պաստառների, ուսումնական կարճ տեսանյութերի մշակում, տարբեր լրատվամիջոցների, սոցիալական հարթակների միջոցով առկա իրազեկման նյութերի տարածում |
Իրազեկված արձագանքող անձնակազմ և բնակչություն |
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Ներքին գործերի նախարարություն Առողջապահության նախարարություն |
2029 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով ոլորտների գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում և օրենսդրությամբ չարգելված այլ, ոչ բյուջետային միջոցներ | ||
|
17.6 Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» N 2328-Ն որոշման լրամշակում |
Լրամշակված ազգային պլանի առկայություն |
Ներքին գործերի նախարարություն
Առողջապահության նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Միջուկային անվտանգության կոմիտե Պաշտպանության նախարարություն Շրջակա միջավայրի նախարարություն |
2028թ. նոյեմբեր 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
18.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |