ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2025
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.07.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
11.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2025 թվականի N 112-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային կարիքների համար՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,

3) Գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,

4) Շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -23

 

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՆ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

  

2025թ. հուլիսի 11

ք. Աբովյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան