ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2774-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2774-Ա

«14» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

14.07.2025 թ.

հ. 2774-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Ռաֆայել Ուսնունց

Էրեբունի-4 այգետարածք, 38-րդ տեղամաս, հ.3

հողամաս

Ռաֆայել Ուսնունցին հատկացված, Էրեբունի-4 այգետարածքի 38-րդ տեղամասի 500.0քմ մակերեսով հ.3 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.07.2025թ. հ.Հ-5578 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 4-րդ զանգված, հ.38/3

01053SAUZQYH

 

2

Ղևոնդ Ղևոնդյան

Գ-3 թաղամաս, հ.55

հողամաս

Անշարժ գույքի բաժանման և նվիրատվության 13.06.2025թ. հ.2443 պայմանագրով, Ղևոնդ Ղևոնդյանին նվիրված՝ Գ-3 թաղամասի հ.55 հասցեում գտնվող 14.7քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նազարբեկյան թաղամաս, հ.55/1

01013SX52VWU

 

3

Թադևոս Աճեմյան

Հաղթանակ թաղամաս, 34-1 տեղամաս

հողամաս

Թադևոս Աճեմյանին սեփականության իրավունքով պատկանող Հաղթանակ թաղամասի 34-1 տեղամասում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 23.06.2025թ. հ.2463-Ա որոշում և վկ. հ.22032024-01-0183/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, հ.50/2

010738GVE3N2

 

4

Ռուբեն Դավթյան
/լիազորված անձ/
Ռուզաննա Շաքիլյան

Լուկաշինի փողոց, հ.100

բնակելի տուն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.01.2022թ. հ.ԵԴ/44260/02/19 վճռով, Ռուզաննա Շաքիլյանի սեփականության իրավունքը ճանաչված, Լուկաշինի փողոցի հ.100 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ս. Լուկաշինի փողոց, հ.100/1

01013QLYRWSL

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան