ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2780-Ա |
«16» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի Հ.4102-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով 08.07.2025թ. հ.Դ-73398-25 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի քաղաքապետի 2021 թվականի ապրիլի 2-ի հ.903-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.4102-Ա որոշման հավելվածի 9-րդ կետից 26-րդ կետերը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի16.07.2025 թ. հ. 2780-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Գայանե Անտոնյան |
Գ. Գյուլբենկյան /Կուտուզովի/ փողոց, հ.43 շենք, հ.5ա |
բնակարան |
Գայանե Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Գյուլբենկյան /Կուտուզովի/ փողոցի հ.43 շենքի հ.5ա հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.731847/ տրամադրել հասցե՝ Գ. Գյուլբենկյան փողոց, հ.43 շենք, բն.5/1 |
01033V3FGJZ9 |
|
|
2 |
Էդուարդ Մելքումյան |
Պուշկինի փողոց, հ.40 շենք, հ.27 |
բնակարան |
Գագիկ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Պուշկինի փողոցի հ.40 շենքի հ.27 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.12052025-01-0024 ընդհ. բաժն. 1.10քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 48.40քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Պուշկինի փողոց, հ.40 շենք, բն.27/1 |
01063GT5M9ZA |
|
|
3 |
Մնացական Սարդարյան |
Հաղթանակ թաղամաս, 46-րդ տեղամաս, հ.4 և 4ա |
հողամաս |
Արմինե Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող Հաղթանակ թաղամասի 46-րդ տեղամասի հ.4 և 4ա հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.08052023-01-0008 և Երևանի քաղաքապետի 09.07.2025թ. հ.2730-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/255 |
01073MVSM5UY |
|
|
4 |
Լովա Մարկոսյան |
Մ. Ավետիսյան 2-րդ փողոց, հ.48 |
ավտոտնակ |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 16.05.2022թ. հ.3578 վկայագրով, Հրաչյա Մարկոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի հ.48 հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Մ. Ավետիսյան 2-րդ փողոց, հ.48/2 |
011237S9NCKF |
|
|
5 |
Արմեն Աբովյան |
Սարի Թաղ 5-րդ փողոց, հ.59 |
բնակելի տուն |
Սարի Թաղ 5-րդ փողոցի հ.59 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.12.2024թ. հ.9558 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Սարի թաղ 5-րդ փողոց, հ.59/2 |
01053BM6MEP5 |
|
|
6 |
Մելանյա Վարդանյան |
Վ. Ռուստամյան փողոց, հ.2/8 |
հողամաս |
Մնացական Շահնազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Ռուստամյան փողոցի հ.2/8 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.30042025-01-0438/ բաժանման հատակագծով առանձնացվող 104.6քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Վ. Ռուստամյան փողոց, հ.2/9 |
01013LL42DHP |
|
|
7 |
Լիանա Հայրապետյան |
Վարդաշեն 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.13 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 08.04.2025թ. հ.799 և հ.800 վկայագրերով, Անժելա Ավետյանցին և Գեղամ Հայրապետյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Վարդաշեն 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.13 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Վարդաշեն 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.13/1 |
01053GFRTZ4Q |
|
|
8 |
Արման Ապիտոնյան |
Ռոստովյան փողոց, հ.24 |
բնակելի տուն |
Անշարժ գույքի բաժնեմասի առանձնացման և բաժնեմասի նվիրատվության 16.05.2025թ. հ.1306 պայմանագրով, Արման Ավետիսյանին նվիրած՝ Ռոստովյան փողոցի հ.24 հասցեում գտնվող 101.9քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ռոստովյան փողոց, հ.24/3 |
01053HSTKSP6 |
|
|
9 |
Արայիկ Մարգարյան և Ռուզաննա Մարտիրոսյան |
Նորագավիթ 1-ին փողոց, հհ.140, 140/2, 140/4 և 140/5 |
շինություն |
Նորագավիթ 1-ին փողոցի հհ.140, 140/2, 140/4 և 140/5 հասցեներում գտնվող շինությանը /հիմք՝ վկ. հ10072019-01-0073, վկ. հ.15012021-01-0150, վկ. հ.01072019-01-0169, վկ. հ.14062019-01-0290 և 14.03.2025թ. հ.ԱՇԹԴ/11/1349-25 ավարտական ակտ/ տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նորագավիթ 1-ին փողոց, հ.140 |
01113NK5K3XQ |
|
|
10 |
Քնարիկ Հովսեփյան |
Պարոնյան փողոց, հ.40/2 |
տարածք |
«ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Պարոնյան փողոցի հ.40/2 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.06122024-01-0029, ընդ. բաժն. 942.78քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 2884.90քմ մակերեսով մասին /բաժանվող մաս հ.1/ տրամադրել հասցե՝ Պարոնյան փողոց, հ.40/3 |
01063SMKLDC4 |
|
|
11 |
Քնարիկ Հովսեփյան |
Պարոնյան փողոց, հ.40/2 |
տարածք |
«ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Պարոնյան փողոցի հ.40/2 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.06122024-01-0029, ընդ. բաժն. 942.78քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 1577.56քմ մակերեսով մասին /բաժանվող մաս հ.2/ տրամադրել հասցե՝ Պարոնյան փողոց, հ.40/4 |
01063KNNGXSP |
|
|
12 |
Անուշ Ջուրյան |
Կոմիտասի պողոտա, հ.59/12 շենք, 1-ին մասնաշենք, հ.358 |
տարածք |
«ԵՐԵՎԱՆԻ «ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.59/12 շենքի 1-ին մասնաշենքի հ.358 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.11062025-01-0067/ բաժանման հատակագծով առանձնացվող 152.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.59/12 շենք, 1-ին մասնաշենք, շինություն հ.358/1 |
01033YXEEVC3 |
|
|
13 |
Անուշ Ջուրյան |
Կոմիտասի պողոտա, հ.59/12 շենք, 1-ին մասնաշենք, հ.358 |
տարածք |
«ԵՐԵՎԱՆԻ «ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿ» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.59/12 շենքի 1-ին մասնաշենքի հ.358 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.11062025-01-0067/ բաժանման հատակագծով առանձնացվող 185.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.59/12 շենք, 1-ին մասնաշենք, շինություն հ.358/2 |
01033NRUR4VE |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|