ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ԹԱՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.10/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2770-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2770-Ա

«14» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ա. ԹԱՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.10/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29042025-01-0321 վկայական), Կենտրոն վարչական շրջանի, Ա.Թամանյան փողոցի հ.10/1 հասցեում գտնվող 01-006-0012-0121 /0.1հա/ և 01-006-0012-0122 /2.348102հա/ ծածկագրերով հողամասերի նպատակային նշանակությունները, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, համապատասխանաբար ներառված են բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի և հասարակական կառուցապատման գոտիներում:

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունվարի 15-ի «Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթ հայտարարելու, մրցույթի գնահատող հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի անհատական կազմը և կանոնակարգը, պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» հ.123-Ա որոշումը, Երևանի քաղաքապետի խորհրդականի 2025 թվականի մայիսի 2-ի հ.Ն/23343-25 և 2025 թվականի հուլիսի 3-ի Ն/36815-25 զեկուցագրերը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հ.01/11.1/10459-2025 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/36271-25 և Ն/36979-25 եզրակացությունները.

 1. Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29042025-01-0321 վկայական), Կենտրոն վարչական շրջանի, Ա.Թամանյան փողոցի հ.10/1 հասցեում գտնվող 01-006-0012-0121 և 01-006-0012-0122 ծածկագրերով հողամասերի /0.1հա և 2.348102հա/ գործառնական նշանակությունները /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ սահմանել ընդհանուր օգտագործման:

 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան