ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2787-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2787-Ա

«16» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 23-ի նիստի արձանագրությունը.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշման շրջանակներում բնակարանային հաշվառման վերցնելու վերաբերյալ քաղաքացիների դիմումները մերժել՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

16.07.2025 թ.

հ. 2787-Ա որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.12.2018Թ. Հ.1419-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԳՈՐԾԵՐԻ

 

NN

ը/կ

Ֆունկցիոնա-լության խորը կամ ծանր աստիճանի սահմանափա-կումով հաշմանդա-մության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը

Համայնքի անվանումը

Դիմումի տրման

օրը, ամիսը, տարեթիվը

Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ֆունկցիոնալության սահմա-նափակման աստիճանը, վնասվածք ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը, սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տեղեկանքի համարը, ամսաթիվը, տարեթիվը

Ֆունկցիոնա-լության խորը կամ ծանր աստիճանի սահմանափա-կումով հաշմանդա-մության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամներ

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները և պատճառաբանությունները

1

2

3

4

5

6

1

Հովհաննիսյան Կարեն Պարգևի

Մալաթիա-Սեբաստիա վարչական

շրջան

15.11.2024թ.

 Մարտական հերթապահության ժամանակ զոհված

12.08.2015թ.

15.10.2015թ.

Հ.36/978

1 անձ

Մայրը՝ Անուշ Հովհաննիսյան

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ 07.11.2024թ. հ.ԱՏ-07112024-01-0796 տեղեկանքի համաձայն՝ ՀՀ Երևան Ա.Բաբաջանյան փողոց հ.26 շենք հ.20 բնակարան հասցեով անշարժ գույքը 2002թ.-ի դեկտեմբերի 02-ից մինչև 2014թ.-ի հուլիսի 10-ը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Գեղամ, Անուշ, Արուսյակ և Կարեն Հովհաննիսյաններին, 2014թ.-ի հուլիսի 10-ից մինչև 2015թ.-ի մարտի 23-ը բաժնային սեփականության իրավունքով պատկանել է Կարեն Հովհաննիսյանին (1/4), Անուշ Հովհաննիսյանին (1/2) և Արուսյակ Հովհաննիսյանին (1/4), 2015թ.-ի մարտի 23-ից մինչև 2016թ.-ի մարտի 01-ը սեփականության իրավունքով պատկանել է Անուշ Հովհաննիսյանին, 2016թ.-ի մարտի 01-ին առուվաճառքի պայմանագրի հիման վրա գույքը օտարվել է:

2

Դանոյան Ստեփան Խաչիկի

Կենտրոն վարչական շրջան

06.12.2024թ.

Մարտական գործողությունների ժամանակ զոհված

07.10.2020թ.

22.06.2021թ.

Հ.36/4208

2 անձ

ծնողները՝

Խաչիկ և Կարինե Դանոյաններ

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20022013-01-2508 վկայականի՝ Խաչիկ Դանոյանի անվամբ ք.Երևան, Խորենացի փողոցի հ.30 շենքի հ.65 բնակարանի նկատմամբ գրանցված է բաժնային սեփականության իրավունք:

3

Խաչատրյան Մանվել Միքայելի

Էրեբունի

վարչական

շրջան

25.04.2025թ.

Հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված

13.09.2022թ.

04.10.2024թ.

Հ.36/2717

1 անձ

որդին՝ Միքայել Խաչատրյան

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ հ.ԱՏ-15012025-99-0291 տեղեկանքի համաձայն՝ Միքայել Մանվելի Խաչատրյանի անվամբ ք.Երևան, Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 26-րդ փողոցի հ.53 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք:

4

Հովհաննիսյան Աշոտ Վոլոդյայի

Մալաթիա-Սեբաստիա վարչական

շրջան

02.12.2024թ.

Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամ

17.12.1999թ.

06.05.2000թ.

Հ.36/1484

1 անձ

Ինքը՝ Աշոտ Հովհաննիսյան Վոլոդյայի

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ 23.10.2024թ. հ.ԱՏ-23102024-99-0255 տեղեկանքի համաձայն՝ Աշոտ Վոլոդյայի Հովհաննիսյանի անվամբ ք.Երևան, Ն.Հովնաթանի փողոց հ.4 շենք, հ.6 բնակարան հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք:

5

Առուստամյան Արթուր Կարենի

Նոր Նորք վարչական

շրջան

22.05.2025թ.

Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամ

2021թ.

27.11.2024թ.

Հ.36/3037

4 անձ

Ինքը՝ Արթուր Առուստամյան Կարենի,

կինը՝ Անուշ Փիրումյան Խաչատուրի,

դուստրը՝ Մարի Առուստամյան Արթուրի,

որդին՝ Արեն Առուստամյան Արթուրի

Համաձայն անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 11.10.2004թ. հ.1289762 վկայականի «Նոր Նորք» համայնք, 5-րդ մ/շ, հ.63 շենք, հ.33 հասցեի անշարժ գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Կարեն Առուստամյանին և Մարի Ներսեսյանին /07.11.2010թ. հ.ԱԲ 040012 մահվան վկայական/:

Չի ներկայացվել տեղեկատվություն բնակելի տարածության նկատմամբ առկա ժառանգական իրավունքի վերաբերյալ:

6

Օհանջանյան Տիգրան Սուրենի

Քանաքեռ-Զեյթուն վարչական

շրջան

06.06.2025թ.

Զինծառայության ընթացքում մահացած

31.08.2007թ.

08.10.2007թ.

Հ.36/7361

1 անձ

Մայրը՝ Գոհար Ռազմիկի

Սարգսյան

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ 04.06.2025թ. հ.ԱՏ-04062025-99-0482 տեղեկանքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2002թ.-ի հունվարի 1-ից մինչև սույն տեղեկանքի տրամադրման օրը Գոհար Ռազմիկի Սարգսյանի կողմից կնքված անշարժ գույքի ձեռքբերման և միաժամանակ օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվել է Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր, գյուղ Արմավիր, 30-րդ փողոց, հ.12 հողամաս, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ռուբինյանց փողոց հ.4/10, ք.Երևան, Նոր-Նորք, Հ.Գյուրջյան փողոց հ.17 շենք, հ.1 բնակարան և քաղաք Երևան, Ավան, Իսահակյան թաղամաս հ.3/1 շենք, հ.3 բնակարան հասցեներով անշարժ գույքի միավորների նկատմամբ:

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան