ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 202
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/7, հուլիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
04.07.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«4» հուլիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 1996 թ. N 202

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Շինուհայրի պոլիմերային կոշկեղենի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Շինուհայրի պոլիմերային կոշկեղենի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Շինուհայրի պոլիմերային կոշկեղենի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել անավարտ շինարարությամբ բնակելի շենքը, NN 7, 8, 13 բնակելի շենքերը (քաղ. Գորիս) և դրանք 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Գորիսի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

1.3. «Շինուհայրի պոլիմերային կոշկեղենի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը և այն 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Սյունիքի մարզպետարանին, իսկ NN 1-8 բնակելի շենքերը (գ. Շինուհայր)` պատգամավորների Շինուհայրի գյուղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

1.4. «Շինուհայրի պոլիմերային կոշկեղենի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 73280 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 58625 հազ. դրամ:

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 11725 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

1.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 59655 հազ. դրամ:

1.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Շինուհայրի պոլիմերային կոշկեղենի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.9. Սահմանել, որ «Շինուհայրի պոլիմերային կոշկեղենի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.10. Սահմանել, որ «Շինուհայրի պոլիմերային կոշկեղենի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.11.  Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինուհայրի պոլիմերային կոշկեղենի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել «Իշխան» («Ակնալճի ֆորելային տնտեսություն») փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Իշխան» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Իշխան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

2.3. «Իշխան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3920 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3140 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1570 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 12752 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Իշխան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Իշխան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Իշխան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Իշխան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել Վանաձորի «Վասպուրական» կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Վասպուրական» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

3.2. Վանաձորի «Վասպուրական» կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.3. Վանաձորի «Վասպուրական» կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 29780 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 23820 հազ. դրամ:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2382 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 20907 հազ. դրամ:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վասպուրական» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Վասպուրական» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Վասպուրական» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վասպուրական» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. «Հայկաթարդ» արտադրական միավորման ավտոձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

4.2. «Հայկաթարդ» արտադրական միավորման ավտոձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

4.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 18366 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 18366 հազ. դրամ:

4.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 382 հազ. դրամ:

4.5. Գույքի գնումն իրականացնել 2 ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.1. «Հայինժնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. «Հայինժնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 17960 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 9700 հազ. դրամ:

5.4. Սահմանել, որ ընկերության կանոնադրական հիմնադրամի 26 տոկոսը մնում է որպես պետական սեփականություն և տնօրինվում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից:

5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 12969 հազ. դրամ:

5.6. Գույքի գնումն իրականացնել 2 ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.1. Թույլատրել «Պարեն» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության հացաթխման և մակարոնի արդյունաբերության պետական ձեռնարկությունից վարձակալած 13270 հազ. դրամ արժեքով գույքը:

6.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Տնաշինություն» պետական ձեռնարկության մեխանիկական բազան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

7.2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Տնաշինություն» պետական ձեռնարկության մեխանիկական բազան սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

7.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 5531 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 4425 հազ. դրամ:

7.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 55 հազ. դրամ:

7.5. Գույքի գնումն իրականացնել 2 ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.1. Թույլատրել «Տուփ» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությունից վարձակալած 4622 հազ. դրամ արժեքով գույքը:

8.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 4-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան