ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 186
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
20.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«20» հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 1996 թ. N 186

Քաղ. Երևան

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1994 և 1995 թվականներին պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին առաքված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների դիմաց ժամանակին վճարում չստացած Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առանձին ձեռնարկություններ (ցանկը կցվում է) ազատել հարկերի վճարման սահմանված ժամկետների ուշացման համար 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված տույժերից (բացառությամբ «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 և 25 հոդվածներով նախատեսված պատժամիջոցների)` 1994 և 1995 թվականներին պետական պատվերի գծով նրանց առաքած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների դիմաց այդ ձեռնարկություններին պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների չվճարած գումարների (պարտքերի) վճարումն ուշացնելու յուրաքանչյուր օրվա 0,5 տոկոսի չափով` ամեն ամսվա 1-ի դրությամբ պարտքերի գումարի նկատմամբ, մինչև 1996 թվականի հունվարի 1-ը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 20-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 Թ.
ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 186 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN

ը/կ

Ձեռնարկության անվանումը

Փաստացի զիջվող

տույժերը

1

2

3

1.

Վանաձորի «Բազում» կարի միավորում

23217,3

2.

«Էլեկտրոն» գործարան

8543,7

3.

«Երքիմշին» ՓԲԸ

177946,2

4.

«Հայհրուշակ» ԲԲԸ

22732,1

5.

Գյումրիի «Տավրոս» կոշիկի ֆաբրիկա

1839,3

6.

«Արփա-Սևանշին» ՓԲԸ

3591,3

7.

«Հայգունմետնախագիծ» ինստիտուտ

822,3

8.

«Սպիտակշին-2» ՊՁ

3115,0

9.

Վանաձորի ԽՏԿ

5757,3

10.

«Շիրակշին» ՊՁ

13603,0

11.

«Թալինշին» ՊՁ

1100,1

12.

«Անիշին» ՊՁ

3443,6

13.

«Մեղրիշին» ՊՁ

994,0

14.

«Հիդրոհատուկշին» ՊՁ

20493,4

15.

«Դիագնոստիկա» բժշկ. ԳԱ ԲՄ

6065,5

16.

«Վանշին» ՊՁ

9084,6

17.

«Սիսիանշին» ՊՁ

521,6

 

Ընդամենը

302870,3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.12.1996, N 384 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան