ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 18.07.2025
Ընդունող մարմին
Հրազդան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.07.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2025 թվականի N 131-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈւՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշման հավելվածը համայնքի ղեկավարի առաջարկությամբ շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

15 հուլիսի 2025 թ.

ք. Հրազդան

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2025 թվականի հուլիսի 15

N 131-Ն որոշման

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 10

N 220-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.

 

Որոշման նախագծում փոփոխությունները կատարվել են.

 

Ծախսային մասում

 

1. 9 բաժնի 5 խմբի 1 դասի 51 /Արտադպրոցական դաստիարակություն/ ծրագրի 2025 թվականի տարեկան բյուջեում «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «750.0» թիվը փոխարինել «1041.0» թվով, այդ թվում Վահե Զաքարյանի անվան Երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «180.0» թիվը փոխարինել «371.0» թվով, ավելացվող 191,0 հազար դրամ գումարն ուղղվելու է հաշվեկշռում առկա հիմնական միջոցների վերագնահատման ծառայություն ձեռք բերելուն, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն բյուջետային հիմնարկի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «200.0» թիվը փոխարինել «300.0» թվով, ավելացվող 100,0 հազար դրամ գումարն ուղղվելու է հաշվեկշռում առկա հիմնական միջոցների վերագնահատման ծառայություն ձեռք բերելուն:

2. 9 բաժնի 1 խմբի 1 դասի 51 /Նախադպրոցական կրթություն/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում «2740.0» թիվը փոխարինել «7740.0» թվով, ավելացվող 5000,0 հազար դրամ գումարն ուղղվելու է Հրազդան քաղաքի թիվ 2,7,9 նախադպրոցական ուսումնական հաստատությունների համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նոր կառուցվող շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների ձեռք բերելուն:

3. 8 բաժնի 2 խմբի 4 դասի 51 /Այլ մշակութային կազմակերպություններ/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածում «30000.0» թիվը փոխարինել «29000.0» թվով, «Գույքի և սարքավորումների վարձակալություն» 4216 հոդվածում «0» թիվը փոխարինել «1000.0» թվով, ավելացվող գումարն ուղղվելու է սեպտեմբեր ամսին ֆեստիվառի կազմակերպման համար տաղավարների վարձակալության համար:

4. 1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 ծրագրի Օրենսդիր,գործադիր, պետական մարմինների կառավարում և պահպանում 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «6000.0» թիվը փոխարինել «6050.0» թվով, այդ թվում Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «0» թիվը փոխարինել «50.0» թվով՝ հիմնական միջոցների վերագնահատման ծառայություն ձեռք բերելու համար:

5. 1 բաժնի 6 խմբի 1 դասի 60 /Հրազդան համայնքի ընդհանուր բնույթի հանրային ծառայություն/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «8000.0» թիվը փոխարինել «11500.0» թվով, ավելացումը կազմում է 3500,0 հազար դրամ, որն ուղղվելու է հողերի գնահատման աշխատանքների ձեռք բերմանը:

6. 6 բաժնի 3 խմբի 1 դասի 58 /Ջրամատակարարում/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում «0» թիվը փոխարինել «10000.0» թվով, ավելացվող 10000,0 հազար դրամ գումարն ուղղվելու է Լեռնանիստ բնակավայրում խմելու ջրի համակարգի քլորակայանի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելուն:

7. 4 բաժնի 5 խմբի 1 դասի 51 /Ճանապարհային տնտեսություն/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «40000.0» թիվը փոխարինել «33559.0.0» թվով, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածում «1500.0» թիվը փոխարինել «2000.0» թվով, ավելացումը կազմում է 500,0 հազար դրամ, որն ուղղվելու է կանգառների վերանորոգման համար հատուկ նպատակային նյութեր ձեռք բերելուն:

8. 5 բաժնի 1 խմբի 1 դասի 51 /Աղբահանում/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածում «48000.0» թիվը փոխարինել «29800.0» թվով, «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «0» թիվը փոխարինել «435.0» թվով՝ հիմնական միջոցների վերագնահատման ծառայություն ձեռք բերելու համար, «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածում «478.0» թիվը փոխարինել «488.0» թվով՝ կանոնադրության փոփոխության հետ կապված պետական տուրք վճարելու համար, «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածում «2000.0» թիվը փոխարինել «1555.0» թվով:

9. 8 բաժնի 1 խմբի 1 դասի 52 /Հանգստի և սպորտի ծառայություններ, զբոսայգիների կառուցում/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում «2500.0» թիվը փոխարինել «2700.0» թվով, ավելացվող գումարն ուղղվելու է Շարլ Ազնավուրի անվան զբոսայգում տեսախցիկների տեղադրման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելուն, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «0» թիվը փոխարինել «3000.0» թվով՝ տեսախցիկների ձեռք բերման և տեղադրման համար:

10. 1 բաժնի 3 խմբի 3 դասի 55/ Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածում «0» թիվը փոխարինել «2100.0» թվով՝ նվեր ստացած տրանսպորտային միջոցի հետ կապված ծախսերի փոխհատուցման համար:

 

Բյուջեի թիվը և´ եկամտային, և´ ծախսային մասում կազմում է «5428606.419»:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան