ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 644-Ա
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի օգոստոսի 1-6-ը ներառյալ և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի օգոստոսի 25-29-ը ներառյալ:
2. Սրբուհի Գալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2025 թվականի օգոստոսի 1-6-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, իսկ 2025 թվականի օգոստոսի 25-29-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |