ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«08» հուլիսի 2025 թ. N 81-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԿՈՂՄ (14) |
ԴԵՄ (0) | ՁԵՌՆՊԱՀ (0) |
|
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՓԻԼՈՅԱՆ ԱՆՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՏԻՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՓԻԼՈՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՍՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ք․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
|
2025 թ. հուլիսի 8 ք. Սպիտակ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|