ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 774-Ա
ՎԻԿՏՈՐՅԱ ԱՅԴԻՆՅԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Թույլատրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանին մասնակցելու 2024 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Օքսֆորդի համալսարանի Բլավատնիկի կառավարման դպրոցում հանրային կառավարման մագիստրոսական ծրագրին՝ առանց աշխատավարձի պահպանման:
(1-ին կետը փոփ. 15.07.25 N 476-Ա)
2. Ընդունել ի գիտություն, որ վերապատրաստման մասնակցության հետ կապված ծախսերը փոխհատուցվելու են «Չիվնինգ» կրթաթոշակի միջոցներով:
3. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականին՝ աշխատանքի ներկայանալուց հետո տասնօրյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրված նյութի և հետագա աշխատանքային գործունեության ընթացքում դրա կիրառելիության վերաբերյալ հաշվետվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
07.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 15.07.2025, N 476-Ա | 07.11.2024, N 774-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|