ՀՀ ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2025
Ընդունող մարմին
Տաշիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.07.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2025 թվականի N 76-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

 

1․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի։

2․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում աղբամանների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը՝ համաձայն հավելված 2-ի։

3․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման նվազագույն ժամանակացույցը՝ համաձայն հավելված 3-ի։

4․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սանիտարական մաքրման սխեման ՝ համաձայն հավելված 4-ի։

 

Կողմ -11

 

Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. ՄԱՐԴՈՅԱՆ

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ

Ա. ՍՈԼՈՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

2025 հուլիսի 10

ք. Տաշիր

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության
Լոռու մարզի Տաշիր համայնքի

ավագանու 2025 թվականի հուլիսի 10-ի 

 N 76-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Տաշիր համայնքի վարչական տարածքում աղբահանության աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում՝ բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձանց (ներառյալ անհատ ձեռնարկատեր և արտոնագրային վճար վճարող) իրավաբանական անձանց, հիմնարկների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կան անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում՝ վարձակալի, անհատույց օգտագործողի վրա:

3. Աղբահանությունը պարտադիր և պարբերաբար իրականացվող աշխատանք է՝ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ:

4. Աղբահանությունը վճարովի է:

5. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբ աղբը փոխադրում և տեղափոխում են համայնքի ղեկավարի տրված թույլտվության հիման վրա:

6. Համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է:

7. Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնական նպատակները և գործընթացի կազմակերպման սկզբունքներն են`

1) նվազեցնել և չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի վտանգավոր ներգործությունը.

2) չթույլատրել տարածքների աղտոտում, աղբակույտերի առաջացում և մաքրել տարածքը աղբից.

3) աղբի փոխադրման իրականացումը կազմակերպել՝ բացառելով շրջակա միջավայրի աղտոտումը.

4) պարտադիր և պարբերաբար իրականացնել աղբահանություն և սանիտարական մաքրում՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով նախատեսված սանիտարական մաքրման սխեմային համապատասխան.

5) ապահովել աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը և հանրային իրազեկվածությունը.

6) աղբահանության դիմաց գանձել վճարներ.

7) ստեղծել պայմաններ օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար և նվազեցնել աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալները.

8) մեքենայացնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները.

9) իրականացնել միջհամայնքային համագործակցություն.

10) իրականացնել սանիտարական մաքրման աշխատանքներ համայնքային բյուջեի հաշվին կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:

 

2. ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

8. Կենցաղային աղբը հավաքվում և պահվում է այդ նպատակով նախատեսված տեղերում, աղբամաններում, աղբախցերում:

9. Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբը հավաքվում և պահվում է աղբահանության վճար վճարողների ձեռք բերած աղբամաններում կամ կոնտեիներներում կամ աղբահանության վճար վճարողի նախատեսած՝ իրեն պատկանող համապատասխան տարածքում, եթե համայնքի ավագանին այլ բան չի սահմանել: Վճարողների պահանջով համայնքը աղբամանները կարող է տրամադրել վարձակալության հիմունքներով:

10. Աղբամանները տեղադրվում են բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս, քան 15մ և ոչ ավելի, քան 100մ հեռավորության վրա: Պուրակներում, զբոսայգիներում աղբամանները տեղադրվում են մարդկանց զանգվածային կուտակման վայրերից ոչ պակաս, քան 50 մ հեռավորության վրա:

11. Հանգստի գոտիներում աղբամանները տեղադրվում են 3500 - 4000քմ մակերեսին 1 աղբաման հաշվարկով:

12. Աղբամանները տեղադրվում են բնակելի և հասարակական շենքերի բակային կամ միջբակային տարածքներում՝ փոխադրամիջոցների մոտեցման համար հարմար դիրքով: Աղբամանները չեն տեղադրվում փողոցների մայթերի և սիզամարգերի վրա:

13. Աղբամանները աղբով լցվում են ծավալի 2/3 –ից ոչ ավելի մակարդակով:

14. Աղբահանությունը իրականացնում են մասնագիտացված և օրենքով չարգելված այլ կազմակերպություններ:

15. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից մաքրվում և տեղափոխվում է կոնտեյներների հարակից տարածքի աղբը: Աղբահանության ժամանակ տեղափոխվում են նաև աղբակույտերը և տերևակույտերը:

16. Աղբատար փոխադրամիջոցների թափքերը ախտահանվում են աղբաթափման վայրում՝ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից՝ ախտահանիչ լուծույթներով:

17. Աղբահավաք կոնտեյներները լվացվում և ախտահանվում են առնվազն ամիսը մեկ անգամ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից:

18. Աղբամանները տեղադրվում են ավտոկանգառների, հասարակական տրանսպորտի կանգառների, առևտուր իրականացնող օբյեկտների մուտքերի մոտ, զբոսայգիներում, պուրակներում, շուկաներում և այլն:

19. Կրպակներում առևտուր իրականացնող սուբյեկտները իրենց հարակից տարածքները պահում են պատշաճ սանիտարական վիճակում:

20. Բնակելի շենքերի առաջին հարկերում տեղակայված առևտրի և սպասարկման օբյեկտների մուտքերի հարակից տարածքները պահվում են պատշաճ սանիտարական վիճակում, չեն կուտակում ապրանքների արկղեր կամ ավելորդ իրեր, սպառման թափոններ և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող թափոններ:

21. Աղբը տեղադրվում է գործող աղբավայրում:

22. Չի թույլատրվում՝

1) աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում.

2) սպառման թափոնների այրումը.

3) աղբի համար նախատեսված վայրերում տեղադրելու անօգտագործելի բժշկական նյութեր, դեղորայք, դեղահաբեր, կաուստիկ թթուներ, ներկանյութեր, մեքենաների յուղեր, ցանկացած տեսակի հեղուկներ, պայթուցիկ նյութեր, այլ վտանգավոր նյութեր և թափոններ.

4) աղբի համար նախատեսված վայրում տեղադրել սատկած կենդանու մարմին:

23. Սատկած կենդանու մարմինը պետք է արագորեն հեռացվի համայնքի առողջապահության պատասխանատուի ցուցումով: Եթե սատկած կենդանու տերը հայտնի է, ապա հեռացումն իրականացվում է նրա կողմից, իսկ եթե տերը հայտնի չէ՝ համայնքապետարանի պահանջով՝ աղբահանություն իրականացնող կազմակերպության կողմից

 

III. ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

24. Աղբի հավաքման և փոխադրման պայմանները և կարգը ուղղված են աղբահանության և սանիտարական մաքրման հիմնական նպատակներին և գործընթացի կազմակերպման սկզբունքներին:

25. Աղբի հավաքման և փոխադրման պայմանները համապատասխանում են Տաշիր համայնքի ավագանու կողմից հաստատված աղբահանության աշխատանքների իրականացման նվազագույն ժամանակացույցին:

26. Աղբի փոխադրմանը ներկայացվող պահանջներն են՝

1) աղբը փոխադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված աղբավայրեր կամ ենթարկվում է վերամշակման.

2) աղբավայրերում աղբի փոխադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման և սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ.

3) արգելվում է աղբը փոխադրել դրա համար չնախատեսված վայրերում:

27. Տնտեսվարող սուբյեկտներն իրենց հարակից տարածքները պահում են պատշաճ սանիտարական վիճակում, որտեղ չեն պահեստավորում ապրանքներ, տարաներ կամ ավելորդ իրեր, սպառման թափոններ և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող թափոններ:

28. Աղբի փոխադրումն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները՝ համաձայն աղբահանության կարգի: Աղբի փոխադրումը պետք է կազմակերպվի աղբատար փոխադրամիջոցներով, որոնց կառուցվածքը բացառում է շրջակա միջավայրի աղտոտումը: Աղբի փոխադրումը աղբարկղերից և աղբամաններից պետք է իրականացնել մինչև դրանց ամբողջությամբ լցվելը: Աղբարկղերից և աղբամաններից աղբի հեռացնելու ժամանակ աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից մաքրվում և տեղափոխվում է աղբարկղերի հարակից տարածքի աղբը (աղբարկղերից մինչև 10մ շառավղով): Աղբահանության ժամանակ տեղափոխվում են նաև աղբակույտերը և տերևակույտերը: Դրանց այրումն արգելվում է:

29. Որպես աղբավայր շահագործվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Ամառանոցային փողոց 105/2 հասցեում գործող աղբավայրը, որը քաղաքի կառուցապատման գոտուց հեռու է 3 կմ:

30. Խոշոր եզրաչափի աղբի փոխադրման համար որպես աղբավայր շահագործվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր համայնքի աղբավայրը, որը քաղաքից գտնվում է հեռու է 6 կմ:

31. Աղբավայրի խնամքը՝ աղբավայրի հարթեցումը, հողով ծածկումը, մտնում է աղբահանություն իրականացնող կազմակերպության պարտականությունների մեջ:

32. Աղբատար փոխադրամիջոցների թափքերը ախտահանվում են աղբաթափման վայրում` աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից ամիսը 1 անգամ: Ախտահանման համար օգտագործվում է քլորակրի (10 %), լիզոլի (5-8%) կրեոլինի (5-8%), նավթալիզոլի (10-15%), ֆենոլի (3-5%) նատրիում մետասիլիկատի (1-3%):

33. Աղբահանություն իրականացնող կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

34. Աղբահանություն իրականացնող կազմակերպության պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

35. Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1 հոդվածի՝

1) աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը,

2) չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս երեք խորանարդ մետր և ավելի աղբի կուտակումը,

3) առանց աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի աղբը տեղափոխելը և հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնելը (թափելը),

4) աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում (այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում) և շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի, ինչպես նաև մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելը,

5) չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս աղբ թափելը,

6) առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը,

7) շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը,

8) տրանսպորտային միջոցից աղբ նետելը,

9) հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության,

10) աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության առաջացնում է վարչական պատասխանատվություն:

 

 

Հավելված N 2

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի

ավագանու 2025 թվականի հուլիսի 10-ի 

 N 76-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

 

Աղբամանների տեղադրման

վայրերը

Աղբամանների

քանակը

Աղբամանների

տեսակները և

1. Տաշիր քաղաք ՝

   

Երևանյան փողոց

28

մետաղական/պլասմասե

Խանջյան փողոց

1

մետաղական

Անի բ/զ

9

մետաղական

Գետափնյա 8

1

մետաղական

Գետափնյա 13

2

մետաղական

Կ. Դեմիրճյան 1

1

մետաղական

Կ. Դեմիրճյան 2

1

մետաղական

Կ. Դեմիրճյան 3

1

մետաղական

Վ. Սարգսյան 12

1

մետաղական

Վ. Սարգսյան 19

1

մետաղական

Շահումյան 5

2

մետաղական

Շահումյան 7

1

մետաղական

Գ.Բ.Ջահուկյան 15

1

մետաղական

Գ.Բ.Ջահուկյան 18

1

մետաղական

Էրեբունի 4

1

մետաղական

Էրեբունի 6

1

մետաղական

Էրեբունի 17/1

1

մետաղական

Երևանյան 9

1

մետաղական

Երևանյան 14

2

մետաղական

Երևանյան 17/2

1

մետաղական

Դպրոցականների 10

1

մետաղական

Դպրոցականների 11

1

մետաղական

Դպրոցականների 13

1

մետաղական

Դպրոցականների 13/2

1

մետաղական

Դպրոցականների 20

1

մետաղական

Դպրոցականների 21

1

մետաղական

Դպրոցականների 26

1

մետաղական

Դպրոցականների 27

1

մետաղական

Ավագ դպրոց

1

մետաղական

Բժշկական կենտրոն

1

մետաղական

 

 

Հավելված N 3

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի

ավագանու 2025 թվականի հուլիսի 10-ի 

 N 76-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

հ/հ

Մաքրվող փողոցների, բակերի, հրապարակների, հուշարձանների և զբոսայգիների անվանումը

Շաբաթվա օրեր

   

I

II

III

IV

V

VI

VII

 

1. Մաքրվող տարածքներ

              
 

Տաշիր բնակավայր

               

1.1

Քաղաքային այգի

+

+

+

+

+

+

+

1.2

Անտառային փողոց

 

+

   

+

   

1.3

Աբովյան փողոց

   

+

   

+

 

1.4

Ավետիսյան փողոց

   

+

   

+

 

1.5

 Արևային փողոց

+

   

+

     

1.6

 Արցախի փողոց

+

   

+

     

1.7

Բաբաջանյան փողոց

 

+

   

+

   

1.8

Բաղրամյան փողոց

 

+

   

+

   

1.9

Գագարինի փողոց

 

+

   

+

   

1.10

Գայի փողոց

   

+

   

+

 

1.11

Գետափնյա փողոց / թղմ 1/

 

+

   

+

   

1.12

Գետափնյա փողոց / թղմ 2 - թղմ /

   

+

   

+

 

1.13

Գետափնյա փողոց / թղմ 5 թղմ 12/

+

   

+

     

1.14

Գորկու փողոց

+

   

+

     

1.15

Գրիբոյեդովի փողոց

   

+

   

+

 

1.16

Դպրոցականների փողոց

 

+

   

+

   

1.17

Երևանյան փողոց

+

 

+

 

+

   

1.18

Էրեբունի փողոց

 

+

   

+

   

1.19

Թումանյան փողոց

   

+

   

+

 

1.20

Իսահակյան փողոց

   

+

   

+

 

1.22

Լատվիական փողոց

   

+

   

+

 

1.23

Լճափնյա փողոց

+

   

+

     

1.24

Խանջյան փողոց

 

+

   

+

   

1.25

Խուդյակովի փողոց

 

+

   

+

   

1.26

Խորենացի փողոց

   

+

   

+

 

1.28

Կամոյի փողոց

   

+

   

+

 

1.29

Կամարովի փողոց

   

+

   

+

 

1.30

Կոմիտասի փողոց

   

+

   

+

 

1.31

Կ. Դեմիրճյան փողոց / թղմ 4- թղմ 8/

+

   

+

     

1.32

Կ. Դեմիրճյան փողոց / թղմ 9- թղմ 12/

 

+

   

+

   

1.33

Միչուրինի փողոց

   

+

   

+

 

1.34

Ն. Ստեփանյան փողոց

 

+

   

+

   

1.35

Նաիրի փողոց

 

+

   

+

   

1.36

Նալբանդյան փողոց

   

+

   

+

 

1.37

Շահումյան փողոց

   

+

   

+

 

1.38

Շիրազ փողոց

+

 

+

       

1.39

Տերյան փողոց

 

+

   

+

   

1.40

Չարենցի փողոց

 

+

   

+

   

1.41

Պուշկինի փողոց / թղմ 2- թղմ 8/

 

+

   

+

   

1.42

Պուշկինի փողոց / թղմ 8- թղմ 12/

+

   

+

     

1.43

Սևակի փողոց

 

+

 

+

     

1.44

Սայաթ- նովայի փողոց

   

+

   

+

 

1.45

Ս. Թեհլիրյան փողոց

   

+

   

+

 

1.46

Վան բ/զ

+

   

+

     

1.47

Վ. Սարգսյան փողոց / թղմ 4- թղմ 8/

+

   

+

     

1.48

Օրբելու փողոց

 

+

   

+

   
 

2. ԲԲՇ –ների մաքրվող տարածքներ

I

II

III

IV

V

VI

VII

 

Տաշիր բնակավայր

               

2.1

ԲԲ շենքի հասցեն

               

2.2

Գետափնյա 8

 

+

 

+

   

+

2.3

Գետափնյա 13

 

+

 

+

   

+

2.4

Կ. Դեմիրճյան 1

 

+

 

+

   

+

2.5

Կ. Դեմիրճյան 2

 

+

 

+

   

+

2.6

Կ. Դեմիրճյան 3

 

+

 

+

   

+

2.7

Վ. Սարգսյան 12

 

+

 

+

   

+

2.8

Վ. Սարգսյան 19

 

+

 

+

   

+

2.9

Շահումյան 5

 

+

 

+

   

+

2.10

Շահումյան 7

 

+

 

+

   

+

2.11

Գ. Բ.Ջահուկյան 15

 

+

 

+

   

+

2.12

Գ. Բ.Ջահուկյան 18

 

+

 

+

   

+

2.13

Էրեբունի 4

 

+

 

+

   

+

2.14

Էրեբունի 6

 

+

 

+

   

+

2.15

Էրեբունի 17/1

 

+

 

+

   

+

2.16

Երևանյան 9

 

+

 

+

   

+

2.17

Երևանյան 14

 

+

 

+

   

+

2.18

Երևանյան 17/2

 

+

 

+

   

+

2.19

Դպրոցականների 10

 

+

 

+

   

+

2.20

Դպրոցականների 11

 

+

 

+

   

+

2.21

Դպրոցականների 13

 

+

 

+

   

+

2.22

Դպրոցականների 13/2

 

+

 

+

   

+

2.23

Դպրոցականների 20

 

+

 

+

   

+

2.24

Դպրոցականների 21

 

+

 

+

   

+

2.25

Դպրոցականների 26

 

+

 

+

   

+

2.26

Դպրոցականների 27

 

+

 

+

   

+

2.27

Անի 1

 

+

 

+

   

+

2.28

Անի 2

 

+

 

+

   

+

2.29

Անի 3

 

+

 

+

   

+

2.30

Անի 4

 

+

 

+

   

+

2.31

Անի 5

 

+

 

+

   

+

2.32

Անի 6

 

+

 

+

   

+

2.33

Անի 7

 

+

 

+

   

+

2.34

Անի 8

 

+

 

+

   

+

2.35

Անի 9

 

+

 

+

   

+

2.36

Անի 10

 

+

 

+

   

+

2.37

Անի 11

 

+

 

+

   

+

2.38

Անի 12

 

+

 

+

   

+

2.39

Անի 13

 

+

 

+

   

+

2.40

Անի 15

 

+

 

+

   

+

2.41

Անի 16

 

+

 

+

   

+

 

3. Տաշիր համայնքի բնակավայրերի մաքրվող տարածքներ

I

II

III

IV

V

VI

VII

3.1

Մեծավան

    

+

   

+

 

3.2.

Սարչապետ

 

+

   

+

   

3.3

Նորաշեն

   

+

   

+

 

3.4

Պրիվոլնոյե

+

 

+

       

3.5

Լեռնահովիտտ

 

+

   

+

   

3.6

Կաթնառատ

+

   

+

     

3.7

Միխայլովկա

   

+

   

+

 

3.8

Բլագոդարնոյե

+

   

+

     

3.9

Սարատովկա

 

+

     

+

 

3.10

Մեդովկա

 

+

     

+

 

3.11

Ձորամուտ

 

+

 

+

     

3.12

Արծնի

 

+

 

+

     

3.13

Մեղվահովիտ

+

   

+

     

3.14

Դաշտադեմ

+

   

+

     

3.15

Նովոսելցովո

 

+

     

+

 

3.16

Ապավեն

 

+

 

+

     

3.17

Պետրովկա

   

+

   

+

 

3.18

Պաղաղբյուր

   

+

       

3.19

Ձյունաշող,

   

+

       

3.20

Գետավան

 

+

     

+

 

3.21

Գոգավան

 

+

 

+

     

3.22

Կրուգլայա Շիշկա

 

+

     

+

 

3.23

Նորամուտ

+

   

+

     
 

 

Հավելված N 4

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի

ավագանու 2025 թվականի հուլիսի 10-ի 

 N 76-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ

 

Համայն-քում առա-ջացող աղբի ծավալ-ների մոտա-վոր հաշ-վարկը

Սանիտա-րական մաքրմա ենթակա տարածքները

Սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները

Աղբի հավաքման, պահման, փոխադրման, տեղադրման, տեսակա-վորման, և վնասազերծման ձևերն ու մեթոդները

Անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին

ներկայացվող պահանջները

Սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը

Ծառա-յության անվանումը

Չափ-ման միա-վորը

Ծա-վալը

216000 Մ3

Ընդամենը

Սանիտարա-կան

մաքրման

տարածքներ

ՔՄ

217000

Աղբահեռա-ցումը

իրականաց-վում է

շաբաթական 5 օր

Աղբատար փոխադրա-միջոցը

ապահովում է աղբի խտացումը,

հետնամասում կոնտեյներները ունի բեռնող հիդրավլիկ սարք:

 
 

 1. Տաշիր բնակավայր

Սանիտարա-կան

մաքրման

տարածքներ

         
 

1.1. Քաղաքային այգի

   

24000

   

1. Վ. Սարգսյան փողոց,

 

Ջահուկյան

           
 

Սայաթ- Նովա

   

17760

     
 

Խնաջյան

   

1620

     
 

Էրեբունի

   

7860

     
 

Աբովյան

   

3840

     
 

Դեմիրճյան

   

3840

     
 

Շահումյան

   

7200

     
 

Գետափնյա

   

2880

     
 

Վ. Սարգսյան

   

1320

     
 

Գրիբայեդով

   

4320

     
 

2. Մեծավան բնակավայր

Սանիտա-րական

մաքրման

տարածքներ

ՔՄ

10000

   

 2.Մեծավանի գլխավոր ճանապարհ «Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձան

 

2.1. Մեծավանի գլխավոր փողոց

   

10000

     
 

3. Սարչապետ բնակավայր

Սանիտա-րական

մաքրման

տարածքներ

ՔՄ

2022

   

3. Սարչապետի գլխավոր ճանապարհ «Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձան

 

3.1. Սարչապետի գլխավոր փողոց

   

2022

     
 

4. Լեռնահովիտ բնակավայր

Սանիտա-րական

մաքրման

տարածքներ

ՔՄ

1320

   

3. Լեռնահովտի գլխավոր ճանապարհ «Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձան, Արցախյան ազատամարտիկների հուշարձան, Լեռնահովիտ բնակավայրի այգի

 

4.1 Լեռնահովիտի գլխավոր փողոց

   

1320

     
 

5. Պրիվոլնոյե բնակավայր

Սանիտա-րական

մաքրման

տարածքներ

ՔՄ

800

   

3. Պրիվոլնոյեի գլխավոր ճանապարհ

 

4.1 Պրիվոլնոյեի գլխավոր փողոց

   

800

     
 

5. Նորաշեն բնակավայր

Սանիտա-րական

մաքրման

տարածքներ

ՔՄ

100

   

3. Պրիվոլնոյեի գլխավոր ճանապարհ , «Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձան

 

5.1 Նորաշենի գլխավոր փողոց

   

100

     
 

Ընդամենը

Ոռոգվող տարածքներ

Հա

       
 

1. Տաշիր բնակավայր

Ոռոգվող տարածքներ

Հա

       
 

1.1. Բնակավայրի կանաչ գոտիներ

           
 

Քաղաքային զբոսայգի

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան