ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2732-Ա |
«09» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՀՈՎՍԵՓ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝ ՆԱԴՅԱ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԵ ՀՈՎՍԵՓԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովսեփ Առաքելյանի դիմումը՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում հաշվառելու մասին:
Հովսեփ Հովհաննեսի Առաքելյանը հանդիսանում է ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակմամբ /2-րդ խմբի հաշմանդամ/ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայող /ՀՀ ՊՆ ԶՍՊՎ 10.07.2023 թ. հ.36/1705 տեղեկանք/:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 23-ի նիստի արձանագրությունը և ՀՀ պաշտպանության նախարարի 18.10.2021 թ. հ.ՊՆ/510/5598-21 գրությունը.
1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայող՝ Հովսեփ Հովհաննեսի Առաքելյանին և նրա ընտանիքի անդամներ՝ Նադյա Մնացականի Մանուկյանին և Նարե Հովսեփի Առաքելյանին ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, սահմանված կարգով և ժամկետներում, ուղարկել համապատասխան մարմիններին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում` բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|