ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2754-Ա |
«09» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Վահե Խաչատրյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի հուլիս ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Չուխաջյան փողոցի հ.3, Լենինգրադյան փողոցի հ. 50, Գրիբոյեդով և Արղության փողոցների խաչմերուկ, Մամիկոնյանց փողոցի հ. 34Գ, Դավթաշեն 1-ին թաղամաս 22 շենք, Էրեբունի փողոցի հ.29 շենքին կից և հ.111, Աճեմյան փողոցի հ. 18/2, Նոր Արեշ 17 փողոցի հ. 51, Մուրացան փողոցի հ.126/4 և հ.132/2, Տիտոգրադյան փողոցի հ. 23/2, Խաղաղ Դոն փողոցի հ.19/5, Վարդաշեն Գ.Մահարի փողոցի հ. 37/3 և հ. 127/10, Խորենացի փողոցի հ.221/35, Նոր Արեշ 34 փողոցի 12-րդ նրբ. հ. 1, Վանթյան փողոցի հ. 61/1, Րաֆֆի փողոցի հ.27/1, Անդրանիկ փողոցի հ.87, Բաբաջանյան փողոցի հ.23/3, Օհանով փողոցի հ.26, Բագրատունյաց փողոցի հ.13 և հ.3, Չեխով փողոցի հ.16, Ս.Տարոնցի և Եղ. Թադևոսյան փողոցների խաչմերուկ, Ս. Տարոնցի նրբ. հ. 16, Ներքին Շենգավիթ 8 փողոց հ. 1 տուն, Ֆրունզե փողոցի հ. 6 և Եղբայրության փողոցի հ. 17Ա հասցեների դիմաց թվով 30 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության հուլիս ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|