ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԱԹԱՓՄԱՆ ԴԵՄ ՀԱՐՎԱԾԱԿԱՅՈՒՆ ՀԵՆԱՊԱՏԻ ԵՎ ՑԱՆՑԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 463-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 463-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԱԹԱՓՄԱՆ ԴԵՄ ՀԱՐՎԱԾԱԿԱՅՈՒՆ ՀԵՆԱՊԱՏԻ ԵՎ ՑԱՆՑԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 26,767,119.80 դրամ ընդհանուր արժողությամբ «Սողանքների և քարաթափման դեմ հարվածակայուն հենապատի և ցանցապատի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 03534085) «Էկոնովա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05563888) 2025 թվականի հունիսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հարվածակայուն հենապատի կառուցման և քարաթափման դեմ ցանցապատման աշխատանքների իրականացում՝ 26,767,119.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

14.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 463-Ա որոշման

 

«ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԱԹԱՓՄԱՆ ԴԵՄ ՀԱՐՎԱԾԱԿԱՅՈՒՆ ՀԵՆԱՊԱՏԻ ԵՎ ՑԱՆՑԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նպատակը

Նվազեցնել սողանքների և քարաթափման ռիսկերը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո-Դիլիջան 12 կիլոմետրանոց Մ 8 միջպետական ճանապարհի 6-րդ կիլոմետրում (Կոորդինատ 40.715746, 44.772593) հարվածակայուն հենապատի կառուցման և քարաթափման դեմ ցանցապատման միջոցով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ճապոնիայի կառավարություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0037, Բաբայան փողոց 23/4):

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Աբովյան 2202, Բարեկամության Հրապարակ, շենք 1, Կոտայքի մարզ, ՀՎՀՀ՝ 03534085):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո-Դիլիջան 12 կիլոմետրանոց Մ 8 միջպետական ճանապարհի 6-րդ կիլոմետրում (Կոորդինատ 40.715746, 44.772593), բնագավառը՝ արտակարգ իրավիճակների:

6.

Ծրագրի բյուջեն

26,767,119.80 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հարվածակայուն հենապատի կառուցում և քարաթափման դեմ ցանցապատում՝ 26,767,119.80 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հարվածակայուն հենապատի կառուցման և քարաթափման դեմ ցանցապատման աշխատանքների իրականացում՝ 26,767,119.80 դրամ,

առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովոյի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի, վարչության ու վերստուգիչ հանձնաժողովի կողմից։ Ամենամսյա ֆինանսական ու ծրագրային հաշվետվություններ են ներկայացվելու դոնորին՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությանը։ Հոգաբարձուների խորհուրդն ունենալու է ծրագրի արդյունավետության վերահսկման գործառույթ։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու է արտաքին աուդիտ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

14.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան