ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 463-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԱԹԱՓՄԱՆ ԴԵՄ ՀԱՐՎԱԾԱԿԱՅՈՒՆ ՀԵՆԱՊԱՏԻ ԵՎ ՑԱՆՑԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 26,767,119.80 դրամ ընդհանուր արժողությամբ «Սողանքների և քարաթափման դեմ հարվածակայուն հենապատի և ցանցապատի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 03534085) «Էկոնովա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05563888) 2025 թվականի հունիսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հարվածակայուն հենապատի կառուցման և քարաթափման դեմ ցանցապատման աշխատանքների իրականացում՝ 26,767,119.80 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
14.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 463-Ա որոշման |
«ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԱԹԱՓՄԱՆ ԴԵՄ ՀԱՐՎԱԾԱԿԱՅՈՒՆ ՀԵՆԱՊԱՏԻ ԵՎ ՑԱՆՑԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Նվազեցնել սողանքների և քարաթափման ռիսկերը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո-Դիլիջան 12 կիլոմետրանոց Մ 8 միջպետական ճանապարհի 6-րդ կիլոմետրում (Կոորդինատ 40.715746, 44.772593) հարվածակայուն հենապատի կառուցման և քարաթափման դեմ ցանցապատման միջոցով։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Ճապոնիայի կառավարություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0037, Բաբայան փողոց 23/4): |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Աբովյան 2202, Բարեկամության Հրապարակ, շենք 1, Կոտայքի մարզ, ՀՎՀՀ՝ 03534085): |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո-Դիլիջան 12 կիլոմետրանոց Մ 8 միջպետական ճանապարհի 6-րդ կիլոմետրում (Կոորդինատ 40.715746, 44.772593), բնագավառը՝ արտակարգ իրավիճակների: |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
26,767,119.80 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հարվածակայուն հենապատի կառուցում և քարաթափման դեմ ցանցապատում՝ 26,767,119.80 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հարվածակայուն հենապատի կառուցման և քարաթափման դեմ ցանցապատման աշխատանքների իրականացում՝ 26,767,119.80 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովոյի համայնքապետարան |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի, վարչության ու վերստուգիչ հանձնաժողովի կողմից։ Ամենամսյա ֆինանսական ու ծրագրային հաշվետվություններ են ներկայացվելու դոնորին՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությանը։ Հոգաբարձուների խորհուրդն ունենալու է ծրագրի արդյունավետության վերահսկման գործառույթ։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու է արտաքին աուդիտ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
14.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |