ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Գլխավոր տեղեկություն
Համար
N 466-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 466-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էֆ-լայն թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01537351) 2025 թվականի հունիսի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տպիչ սարքի տոներների ձեռքբերում՝ 170,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արամ ինկ.» ՍՊԸ-ի հետ (Aram INC LTD, 23 Սեդլըր Հաուս, Լոնդոն, Միացյալ Թագավորություն) 2025 թվականի մայիսի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է իրավական գործողությունների իրականացման ծառայությունների մատուցում՝ 18,750 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Կուրսոր» ընկերության հետ (Cursor, 2261 Մարկետ ստրիտ STE 86466, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա) 2025 թվականի հունիսի 7-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունիսի 19-ից մինչև 2026 թվականի հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում բաժանորդագրության արտոնագրերի ձեռքբերում՝ 5,120 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Մաժդալանի էնճինիրինգ էնդ Թրեյդինգ ՍԱԼ» ՍՊԸ-ի հետ (Majdalani Engineering & Trading SAL LLC, Սին էլ ֆիլ մայրուղի, Բեյրութ, Լիբանան) 2025 թվականի մայիսի 30-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է «Թումո Երևան»-ի համար խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 4,608 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Մաժդալանի էնճինիրինգ էնդ Թրեյդինգ ՍԱԼ» ՍՊԸ-ի հետ (Majdalani Engineering & Trading SAL LLC, Սին էլ ֆիլ մայրուղի, Բեյրութ, Լիբանան) 2025 թվականի մայիսի 30-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է «Թումո Գյումրի» կենտրոնի համար խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 3,672 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

14.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ