«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«27» դեկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1996 թ. N 393
Քաղ. Երևան
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆԻ «ԵՐՏԵՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի «Երտեքս» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պարտքերի ժամանակին չվճարումն ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի «Երտեքս» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել սահմանված ժամկետներում հարկերի վճարման ուշացման համար 1996 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվարկված տույժերից` 95413,1 հազ. դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 27-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |