«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«21» նոյեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 1996 թ. N 363
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 232 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի շահագործումը 1996 թվականին ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ շինարարության ճշգրտված պետական պատվերը հաստատելու մասին» N 232 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 1-ին կետում «5464,5» թիվը փոխարինել «5219,5» թվով, «807» թիվը` «562» թվով.
բ) 3-րդ կետում «1602,5» թիվը փոխարինել «1847,5» թվով, «1000» թիվը` «1245» թվով, «725» թիվը` «970» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 21-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|