ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԱՅԳԵՍՏԱՆ 11-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ Հ.3/4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՎԱՀԱՆ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2719-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2719-Ա

«09» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԱՅԳԵՍՏԱՆ 11-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ Հ.3/4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՎԱՀԱՆ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթուր Վանիկի Սարգսյանի (ծնված 11.05.1960թ.), Վահան Արթուրի Սարգսյանի (ծնված 03.12.1989թ.), Դավիթ Արթուրի Սարգսյանի (ծնված 23.07.1986թ.) դիմումը։ Երևանի Նորք-Մարաշ Այգեստան 11-րդ փողոց 1-ին նրբանցք հ.3/4 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 674.47քմ, որից 404.4քմ մակերեսով հողամասը Արթուր Վանիկի Սարգսյանին, Վահան Արթուրի Սարգսյանին, Դավիթ Արթուրի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 17.12.2020թ. հ.17122020-01-0278 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 16.10.2024թ. հ.ԱՏ-16102024-01-1069, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.01.2025թ. հ.179 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.06.2025թ. հ.20-Ել-Ա-8831 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորք-Մարաշ Այգեստան 11-րդ փողոց 1-ին նրբանցք հ.3/4 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Նորք-Մարաշ Այգեստան 11-րդ փողոց 1-ին նրբանցք հ.3/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Վանիկի Սարգսյանի, Վահան Արթուրի Սարգսյանի, Դավիթ Արթուրի Սարգսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 404.4քմ մակերեսով հողամասին կից 270.07քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 270.07քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, ք.Երևան Նորք-Մարաշ Այգեստան 11-րդ փողոց 1-ին նրբանցք հ.3/4 հասցեում գտնվող 674.47քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան