ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2724-Ա |
«09» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի Հ.3449-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ի կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.06.2025 թվականի եզրակացությունը և քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի ապրիլի 28-ի «Այգեստանի 11-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.8 բնակելի տան նկատմամբ Վարուժան Վազգենի Հովսեփյանի գույքային իրավունքները վերականգնելու 313.77քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3449-Ա որոշման/ այսուհետ Որոշում/ մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) Որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ խմբագրությամբ.
«1.1 Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024 թվականի հ. 204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան «Այգեստանի 11-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.8 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |