ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2025 թվականի N 944-Ա
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՈՒ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 55-րդ հոդվածի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման կարգը հաստատելու մասին» N 243-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ հանձնելու գործընթացի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին և գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու, նախաորակավորման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու, նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 271-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19-ի N 1493-Ա որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում (այսուհետ՝ վարձակալության պայմանագիր) կատարվող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրի նախագծին՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված համաձայնագիրը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի N 944-Ա որոշման |
Համաձայնագիր N ____
2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու
Նպատակ ունենալով խթանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ենթահամակարգի վրա կատարվող ներդրումները, ինչը կհանգեցնի առաջիկա տարիներին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև կարգավորել փոխադարձ պարտավորությունների շրջանակը` Կողմերը համաձայնել են համապատասխան փոփոխություններ կատարել գործող կարգավորումներում և կնքել սույն համաձայնագիրը։
Կողմերը սույնով համաձայնության են գալիս հետևյալի շուրջ.
1․ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի (այսուհետ՝ Վարձատու) կողմից «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Վարձակալ) (տեքստում միասին հանդես գալու դեպքում նաև՝ Կողմեր) ներկայացրած 2017-2023 թվականների ընթացքում կատարված պարտադիր կապիտալ աշխատանքների արդյունքում ստեղծված ակտիվների ընդունման հետաձգման հետևանքով, համաձայն սույն Համաձայնագրին կից Աղյուսակ N 1-ով ներկայացրած հաշվարկ-հիմնավորման, Վարձակալի մոտ առաջացել է շահութահարկի գծով հավելյալ 793,769,132 ՀՀ դրամի պարտավորություն, որը վերջինս վճարել է ՀՀ պետական բյուջե, Վարձատուն համաձայնվում է որպես փոխհատուցում 793,769,132 ՀՀ դրամի չափով նվազեցնել 01.12.2024 թվականի դրությամբ Վարձակալի կողմից չվճարված վարձավճարի գումարից, ընդ որում՝ 658,000,000 ՀՀ դրամը նվազեցնել Վարձակալության պայմանագրի Ընդհանուր պայմանների Հավելված 1-ի 1.4 կետով սահմանված վարձակալության վճարի վճարման ժամանակացույցի «Հունիս 1, 2023թ․» տողով սահմանված վճարման ենթակա գումարից, իսկ 135,769,132 ՀՀ դրամը՝ «Դեկտեմբեր 1, 2023թ․» տողով սահմանված վճարման ենթակա գումարից.
Վարձատուն համաձայնվում է 2025 թվականից սկսած մինչև 2031 թվականը յուրաքանչյուր տարվա համար 113,395,590 ՀՀ դրամի չափով քիչ վճարվելիք շահութահարկի գումարն ավելացնել տվյալ տարվա համար Վարձակալության պայմանագրի Ընդհանուր պայմանների Հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված կապիտալ ներդրումների գումարին։
2. Համաձայն Կողմերի միջև 12.12.2018 թվականին ստորագրված Համաձայնագիր N 8-ի 3-րդ կետի՝ Վարձատուն պարտավորվում է ֆինանսավորել առնվազն նվազեցված չափին համապատասխանող Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիր (այսուհետ՝ ՊԿԱԾ) և իրականացնել Վարձակալի կողմից նույն Համաձայնագրին կից Հավելված 1-ում ներկայացված աշխատանքները (ընդամենը Հավելված 1՝ 1,293,100,000 ՀՀ դրամ): Համաձայն նույն համաձայնագրի 4-րդ կետի՝ Վարձատուն պարտավորվում է Վարձակալի կողմից տվյալ համաձայնագրին կից Հավելված 1-ով ներկայացված համապատասխան ներդրումային ծրագիրն իրականացնել մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը: Ըստ նույն համաձայնագրի 6-րդ կետի՝ եթե Վարձատուն ամբողջությամբ կամ մասամբ չի կատարում 2019 թվականի պայմանագրային տարվա համար պլանավորված ՊԿԱԾ աշխատանքները (3 և 4 կետերի համաձայն), ապա Վարձատուն պարտավոր է հատուցել Վարձակալի կատարած բոլոր ծախսերը և ներդրումները, կրած վնասները և դրա արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների գումարները՝ այդ մասին Վարձակալից գրավոր պահանջ ստանալուց հետո 60 (վաթսուն) օրվա ընթացքում։
2.1 Կողմերն ընդունում և համաձայնվում են, որ Համաձայնագիր N 8-ի արդյունքում Վարձակալի կողմից ներկայացված ներդրումային ծրագրի աշխատանքները տարանջատվում են որպես շահութաբեր և ոչ շահութաբեր ակտիվներ, որոնք առանձին խմբավորված են Սույն Համաձայնագրին կից Աղյուսակ N 2-ով։
2.2 Կողմերը համաձայնվում են գնալ փոխզիջման և շահութաբեր ակտիվների մասով կրած վնասների չափով համաձայն սույն Համաձայնագրին կից Աղյուսակ N 2-ում ներկայացված հաշվարկ հիմնավորման, ընդամենը 1,077,152,991 ՀՀ դրամի չափով, նվազեցնել 01.12.2024 թվականի դրությամբ Վարձակալի կողմից չվճարված վարձավճարի գումարից, ընդ որում՝ 244,230,868 ՀՀ դրամը նվազեցնել Վարձակալության պայմանագրի Ընդհանուր պայմանների Հավելված 1-ի 1.4 կետով սահմանված վարձակալության վճարի վճարման ժամանակացույցի «Դեկտեմբեր 1, 2023թ․» տողով սահմանված վճարման ենթակա գումարից, իսկ 832,922,123 ՀՀ դրամը՝ «Հունիս 1, 2024թ․» տողով սահմանված վճարման ենթակա գումարից:
2.3 Կողմերը համաձայնվում են, որ փոխզիջման արդյունքում Համաձայնագիր N 8-ով Վարձատուի կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունը շահութաբեր ակտիվների մասով համարվում է մարված։
2.4 Կողմերը համաձայնվում են գնալ փոխզիջման և Համաձայնագիր N 8-ով հաստատված ներդրումային ծրագրի՝ ոչ շահութաբեր ակտիվների տողերով սահմանված ընդհանուր 175,100,000 ՀՀ դրամ նախահաշվային արժեքի չափով նվազեցնել Վարձակալության պայմանագրի ընդհանուր պայմանների Հավելված 1-ի 1.4 կետի «Հունիս 1, 2024թ․» տողով սահմանված վճարման ենթակա գումարից։ Ընդ որում՝ Վարձակալը պարտավորվում է ավարտին հասցնել ոչ շահութաբեր ակտիվների կառուցումը և հանձնումը Վարձատուին։
2.5 Կողմերն ընդունում և համաձայնվում են, որ Համաձայնագիր N 8-ի 2-րդ կետով Վարձակալի ստանձնած 1,028,000,000 ՀՀ դրամի (առանց ԱԱՀ) չափով ներդրումային պարտավորությունը կատարվել է 2024 թվականի ընթացքում։
3. Հաշվի առնելով, որ 01.04.2025 թվականի դրությամբ (առանց 2025 թվականի մարտ ամսվա հասույթի) Վարձակալի մոտ կուտակվել են խոշոր պարտքեր ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններից՝ 345,527,148 ՀՀ դրամ, և ՀՀ Համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններից՝ 584,319,798 ՀՀ դրամ, Վարձատուն համաձայնվում է Վարձակալության պայմանագրի Ընդհանուր պայմանների հավելված 1-ի 1․4 կետով սահմանված «Հունիս 1, 2022թ․» տողով վճարման ենթակա գումարից պակաս վճարված 561,837,541.6 ՀՀ դրամի և «Հունիս 1, 2024թ․» տողով սահմանված վճարման ենթակա գումարից 368,009,404.4 ՀՀ դրամ վճարման մասով վճարումները հետաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 1-ը։
4․ Համաձայն Վարձակալության պայմանագրի՝ Վարձակալը որպես վարձակալական վճար պարտավոր է 01.12.2024թ. Վարձատուին վճարել 2,236,750,000 ՀՀ դրամ, 01.06.2025թ. վճարել 2,336,250,000 ՀՀ դրամ և 01.12.2025թ. վճարել 2,336,250,000 ՀՀ դրամ: Վարձատուն համաձայնվում է նշված երեք վճարումների չափով (ընդամենը՝ 6,909,250,000 ՀՀ դրամ) 2025-2026 թվականների ընթացքում Վարձակալի հետ համատեղ կատարել Կապիտալ ներդրումներ Վարձակալի կողմից սույն Համաձայնագրին կից Աղյուսակ 3-ով (Վարձատուի կողմից իրականացվող) և Աղյուսակ 4-ով (Վարձակալի կողմից իրականացվող) ներկայացված աշխատանքների ցանկերին համապատասխան։ Ի լրումն վերոնշյալի, Կողմերն ընդունում են, որ սույն Համաձայնագրի Աղյուսակ 3-ով և Աղյուսակ 4-ով սահմանված աշխատանքների խոշորացված նախահաշվային գումարներն իրենց մեջ ներառում են նաև Վարձակալության պայմանագրի Ընդհանուր պայմանների Հավելված 2-ի 4-րդ կետով 2025 թվականի համար սահմանված ՊԿԱԾ աշխատանքների գումարները (ներառյալ ԱԱՀ): Այս գումարն իր մեջ ներառում է նաև սույն Համաձայնագրի Աղյուսակ 3-ում նշված աշխատանքներին առնչվող՝ Վարձակալի կողմից տրամադրվող փաստաթղթերի կազմման հետ կապված ծախսերը (նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմում, փորձաքննություն և այլն):
4.1 Վարձակալը պարտավորվում է սույն Համաձայնագրի կնքումից հետո 10-օրյա ժամկետում Վարձատուին տրամադրել Աղյուսակ 3-ում նշված աշխատանքների համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Վարձակալը նախագծանախահաշվային փաստաթղթերը տրամադրում է անհրաժեշտ փորձաքննություններն անցկացնելուց հետո։
4.2 Վարձատուն Վարձակալի կողմից սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո եռամսյա ժամկետում պարտավորվում է մեկնարկել աշխատանքները, ինչպես նաև ապահովել այդ աշխատանքների համար անհրաժեշտ հեղինակային և տեխնիկական հսկողությունները։
4.3 Վարձակալը սույն կետի առաջին պարբերությունում նշված 6,909,250,000 ՀՀ դրամի և սույն Համաձայնագրի Աղյուսակ 3-ով ներկայացված աշխատանքների խոշորացված նախահաշվային արժեքի տարբերության չափով առանց տույժերի կիրառման (1,624,998,000 ՀՀ դրամ) նվազեցնում է Վարձակալության պայմանագրի Ընդհանուր պայմանների Հավելված 1-ի 1.4 կետի «Դեկտեմբեր 1, 2024թ․» տողով սահմանված վճարման ենթակա վարձավճարը և ավելացնում է 2025-2026 թվականների համար Վարձակալության պայմանագրով սահմանված կապիտալ ներդրումների գումարին, ընդ որում՝ նշված 1,624,998,000 ՀՀ դրամ գումարի չափով կապիտալ ներդրումային ծրագրերը ներառված են սույն համաձայնագրի Աղյուսակ 4-ով։
4.4 Կողմերը համաձայնվեցին, որ այդ աշխատանքների իրականացման ընթացքը վերահսկելու և արդյունքներն ընդունելու նպատակով կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ՝ կնքելով Համաձայնագիր։ Աշխատանքային խումբը պարտավոր է համատեղ պարբերաբար իրականացնել շրջայցեր, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև յուրաքանչյուր ի հայտ եկած խնդիր վեր հանել, քննարկել և ներկայացնել առաջարկություններ:
5. Կողմերն ընդունում և համաձայնվում են, որ Վարձակալի կողմից սկսված 2022 թվականի հունիսից մինչև 2024 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում մասամբ չվճարված վարձավճարների ընդհանուր մնացորդային գումարից առանց տույժերի կիրառման նվազեցնել սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գումարները, ինչպես նաև հետաձգել սույն Համաձայնագրի 3-րդ կետով սահմանված վճարումները, իսկ մնացորդային մասից 840,718,472.6 ՀՀ դրամը համամասնորեն ավելացնել 2026-2027 թվականների համար Վարձակալության պայմանագրի Ընդհանուր պայմանների Հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված պարտադիր կապիտալ ներդրումների գումարին՝ նվազեցնելով Վարձակալության պայմանագրի Ընդհանուր պայմանների հավելված 1-ի 1․4 տողով սահմանված «Հունիս 1, 2024» տողով ենթակա վճարման գումարից։
5.1 Սույն կարգավորումների արդյունքում Վարձակալության պայմանագրի Ընդհանուր պայմանների Հավելված 1-ի 1․4 տողը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն սույն համաձայնագրի Հավելված N 1.1-ի, իսկ Վարձակալության պայմանագրի Ընդհանուր Պայմանների Հավելված 2-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված 2-1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն համաձայնագրի Հավելված N 1.2-ի։
5.2 Վարձակալության պայմանագրի Հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված «37,500,000,000 (երեսունյոթ միլիարդ հինգ հարյուր միլիոն)» բառերը փոխարինել «40,860,669,873 (քառասուն միլիարդ ութ հարյուր վաթսուն միլիոն վեց հարյուր վաթսունինը հազար ութ հարյուր յոթանասուներեք)» բառերով։ Ընդ որում՝ նշված գումարում ներառված չէ սույն համաձայնագրի 6-րդ կետով սահմանված՝ տեխնիկական աուդիտորի ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարվող վճարումներին համարժեք իրականացվող ՊԿԱԾ աշխատանքները։
6. Նպատակ ունենալով լավարկել Վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև Անկախ տեխնիկական աուդիտոր վարձելու գործընթացը դարձնել առավել արդյունավետ և պարզ՝ կողմերը համաձայնության են գալիս ուժը կորցրած ճանաչել Վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող 2016 թվականի սեպտեմբերի 23-ի «Հանդիպման արձանագրության» 6-րդ կետը և այդ նպատակով սահմանել նոր կարգավորումներ, ինչը կհանդիսանա Վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս։
6.1 Հիմք ընդունելով Վարձակալության պայմանագրի 6.7.1 (1) կետը՝ կողմերը համաձայնության են գալիս.
1) Անկախ տեխնիկական աուդիտոր վարձելու նպատակով Վարձատուն ինքնուրույն (միանձնյա) կազմակերպում և անցկացնում է բաց մրցույթ, որի արդյունքում պայմանագիր է կնքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ։
2) Վարձատուն, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, կվճարի տեխնիկական աուդիտորական կազմակերպության ծառայությունների ձեռքբերման համար սահմանված վճարը, իսկ Վարձակալը սահմանված վճարին համարժեք կավելացնի հաջորդող տարվա, իսկ պայմանագրի վերջին՝ 2031 թվականի մասով՝ ընթացիկ տարվա համար Վարձակալության պայմանագրի Հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված ՊԿԱԾ ներդրումների գումարին, որոնց համար Վարձակալը կներկայացնի առանձին հաշվետվություն։
7. Հիմք ընդունելով Կողմերի միջև 13.11.2024թ. N 52 համաձայնագրով ձեռքբերված պայմանավորվածությունը, Կողմերն ընդունում և համաձայնվում են, որ լիցենզավորված անձին (Վարձակալին) մատակարարվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագնի հաշվարկում (EPi) չի ներառվի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կառուցած կայաններից սեփական կարիքների համար սպառված արտադրանքը։
8․ Կողմերը համաձայնվում են ներդնել բոլոր ջանքերը՝ ժամանակին և անհրաժեշտ ծավալով ներդրումների իրականացմամբ ապահովելու ջրամատակարարման ծավալները 2026 թվականին՝ 185 մլն խմ, 2027 թվականին՝ 195 մլն խմ, իսկ Վարձակալության պայմանագրի ավարտին՝ 230 մլն խմ՝ առանց Վարձակալության պայմանագրի և Վարձակալի լիցենզիայով սահմանված բազիսային մեծությունների փոփոխության։
9. Սույն Համաձայնագիրը կնքվել է հաշվի առնելով ՀՀ օրենսդրության և Վարձակալության պայմանագրի պահանջները:
10. Սույն Համաձայնագիրը հանդիսանում է Վարձակալության պայմանագրի անբաժանելի մասը:
11. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ստորագրման պահից:
12. Սույն Համաձայնագիրը կնքված է հայերենով և անգլերենով երեք օրինակից, յուրաքանչյուր կողմին մեկ օրինակ:
|
Հավելված 1.1 |
Վարձակալության վճարի վճարման ժամանակացույց
(ՀՀ դրամ)
Վարձակալական վճարի ամբողջական գումարը կազմում է 75,914,561,404 (յոթանասունհինգ միլիարդ ինը հարյուր տասնչորս միլիոն հինգ հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր չորս) ՀՀ դրամը, որը պետք է վճարվի մաս-մաս՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի։
|
Վարձակալության պայմանագիր |
Համաձայնագիր N 24 10.11.2021թ. |
Համաձայնագիր N... « » « » 2025 թ. |
|
Ամսաթիվ |
Գումար |
|
|
Ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրվա ընթացքում։ |
856,500,000 |
856,500,000 |
|
01.12.2017 |
856,500,000 |
856,500,000 |
|
01.06.2018 |
1,060,500,000 |
1,060,500,000 |
|
01.12.2018 |
1,060,500,000 |
1,060,500,000 |
|
01.06.2019 |
1,468,500,000 |
1,468,500,000 |
|
01.12.2019 |
532,700,000 |
532,700,000 |
|
01.06.2020 |
3,050,000 |
3,050,000 |
|
01.12.2020 |
3,050,000 |
3,050,000 |
|
01.06.2021 |
365,500,000 |
365,500,000 |
|
01.12.2021 |
365,500,000 |
365,500,000 |
|
01.06.2022 |
1,913,400,000 |
1,913,400,000* |
|
01.12.2022 |
1,913,400,000 |
1,913,400,000 |
|
01.06.2023 |
1,875,550,000 |
1,217,550,000 |
|
01.12.2023 |
1,875,550,000 |
1,495,550,000 |
|
01.06.2024 |
2,236,750,000 |
388,009,404** |
|
01.12.2024 |
2,236,750,000 |
611,752,000 |
|
01.06.2025 |
2,336,250,000 |
2,336,250,000 |
|
01.12.2025 |
2,336,250,000 |
2,336,250,000 |
|
01.06.2026 |
3,587,200,000 |
3,587,200,000 |
|
01.12.2026 |
3,587,200,000 |
3,587,200,000 |
|
01.06.2027 |
4,577,100,000 |
4,577,100,000 |
|
01.12.2027 |
4,577,100,000 |
4,577,100,000 |
|
01.06.2028 |
4,431,400,000 |
4,431,400,000 |
|
01.12.2028 |
4,431,400,000 |
4,431,400,000 |
|
01.06.2029 |
4,785,900,000 |
4,785,900,000 |
|
01.12.2029 |
4,785,900,000 |
4,785,900,000 |
|
01.06.2030 |
5,342,700,000 |
5,342,700,000 |
|
01.12.2030 |
5,342,700,000 |
5,342,700,000 |
|
01.06.2031 |
5,840,750,000 |
5,840,750,000 |
|
01.12.2031 |
5,840,750,000 |
5,840,750,000 |
|
Ընդամենը |
80,426,300,000 |
75,914,561,404 |
______________________
* 561,837,541.6 դրամն առանց տույժերի կիրառմամբ կվճարվի մինչև 01.12.2027թ․
**368,009,404 դրամն առանց տույժերի կիրառմամբ կվճարվի մինչև 01.12.2027թ․ ։
|
Հավելված 1.2 |
ՊԿԱԾ տարեկան նվազագույն չափաքանակը
(ՀՀ դրամ)
|
Վարձակալության պայմանագիր |
Փոփոխություն ըստ Համաձայնագիր N... | ||
|
Պայմանագրային տարի |
Տարի |
Նվազագույն կապիտալ ծախս (առանց ԱԱՀ) |
Նվազագույն կապիտալ ծախս (առանց ԱԱՀ) |
|
1 |
2017 |
1,500,000,000 |
1,500,000,000 |
|
2 |
2018 |
1,750,000,000 |
1,750,000,000 |
|
3 |
2019 |
2,250,000,000 |
1,222,000,000 |
|
4 |
2020 |
2,750,000,000 |
2,750,000,000 |
|
5 |
2021 |
2,750,000,000 |
2,750,000,000 |
|
6 |
2022 |
2,750,000,000 |
2,750,000,000 |
|
7 |
2023 |
2,750,000,000 |
2,750,000,000 |
|
8 |
2024 |
2,750,000,000 |
3,778,000,000 |
|
9 |
2025 |
2,750,000,000 |
3,675,894,590 |
|
10 |
2026 |
2,750,000,000 |
4,096,253,826 |
|
11 |
2027 |
2,750,000,000 |
3,283,754,826 |
|
12 |
2028 |
2,500,000,000 |
2,613,395,590 |
|
13 |
2029 |
2,500,000,000 |
2,613,395,590 |
|
14 |
2030 |
2,500,000,000 |
2,613,395,590 |
|
15 |
2031 |
2,500,000,000 |
2,613,395,590 |
|
1-15 |
2017-2031 |
101,184,271 | |
|
Ընդամենը |
37,500,000,000 |
40,860,669,873* | |
______________________
*Նշված գումարում ներառված չեն սույն համաձայնագրի 6-րդ կետով սահմանված՝ տեխնիկական աուդիտորի ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարվող վճարումներին համարժեք իրականացվող ՊԿԱԾ աշխատանքները։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
11.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |