ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 160
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 1995 թ. N 160

Քաղ. Երևան

 

ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Բյուջեի հաշվին պահվող գյուղատնտեսական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կատարելագործման նպատակով  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բյուջեի հաշվին պահվող գյուղատնտեսական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը և աշխատողների` ըստ պաշտոնների աշխատանքի վարձատրության կարգերն ու պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ հաստատել բյուջեի հաշվին պահվող գյուղատնտեսական հիմնարկների աշխատողների տարիֆաորակավորման բնութագրերը.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական համապատասխան ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի մարտի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1995 թ.
մարտի 28-ի N 160 որոշման

 

ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ

 

Աշխատանքի վարձատրության կարգերը

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները

2,6

3,1

3,3

3,5

3,8

4,0

4,2 

4,3

4,5 

4,9

5,6

 

Ծանոթագրություն. Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1995 թ.
մարտի 28-ի N 160 որոշման

 

ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ` ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

Պաշտոնների անվանումը

Վարձատրության կարգը

Դրույքաչափերի

հաշվարկման

բազմապատիկ

գործակիցը

1

2

3

1. Տնօրեն (վարիչ, պետ)

 

 

հանրապետական անասնաբուծական լաբորատորիայի

16

5,6

հանրապետական անասնաբուժական սանիտարական կայանի

16

5,6

պետական տոհմային կայանի

16

5,6

հակահամաճարակային պատվաստանյութերի արտադրության վերահսկողության վարչության

16

5,6

բույսերի պաշտպանության հանրապետական կայանի

16

5,6

հանրապետական սերմտեսչություն  

5,6

հանրապետական համաճարակային արշավախմբի

16

5,6

կանխատեսումների և ախտորոշման հանրապետական լաբորատորիայի

16

5,6

գյուղմշակաբույսերի հանրապետական սորտափորձարկման պետական հանձնաժողովի

16

5,6

գյուղտեխնիկայի փորձարկման և ներդրման կայանի

16

5,6

Որոտան-Արփա-Սևան թունելի շահագործման վարչություն

16

5,6

ջրային ռեսուրսների օգտագործման վարչության

16

5,6

բույսերի կարանտինի պետական տեսչության

16

5,6

շրջանային լաբորատորիայի, կայանի, սերմտեսչության տեղամասի կետի

15

4,9

հանրապետական մասնագիտացված լաբորատորիայի, արշավախմբի, բաժնի, ջոկատի

15

4,9

սահմանային անասնաբուժական հսկիչ կետի

14

4,5

օդանավակայանի, երկաթգծի տեղամասի, դեզինֆեկցիոն և լվացման տեղամասի

14

4,5

2. Ջրային ռեսուրսների օգտագործման վարչության բաժնի պետ

13

4,3

3. Շրջանային անասնաբուժական կայանի ախտահանիչ ջոկատի պետ

13

4,3

 

Ծանոթագրություն. Տնօրենի (վարիչի, պետի) տեղակալի և գլխավոր գյուղատնտեսի, գլխավոր անասնաբույժի, գլխավոր ինժեների, գլխավոր մեխանիկի դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը սահմանվում է տնօրենի (վարիչի, պետի) գործակցից 0,2-0,5-ով պակաս:

 

Առաջատար մասնագետ

12

4,2

1-ին կարգի մասնագետ

11

4,0

2-րդ կարգի մասնագետ

10

3,8

Մասնագետ

9

3,5

1-ին կարգի տեխնիկ, լաբորանտ

8

3,3

2-րդ կարգի տեխնիկ, լաբորանտ

7

3,1

Տեխնիկ, լաբորանտ

6

2,6

 

Ծանոթագրություն. Վնասակար և վտանգավոր աշխատանքներում զբաղված աշխատողների համար սահմանվում է աշխատանքի լրացուցիչ վարձատրություն` համապատասխան մասնագետների դրույքաչափերի հաշվարկման գործակցից 0,4-0,6-ով ավելի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ