ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2025 թվականի N 939-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 11-ի N 702-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները՝ համաձայն N 1 հավելվածի, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում հողամասերն ու շինություններն անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` նվիրաբերության պայմանագրերը կնքելու պահից մինչև 2033 թվականի սեպտեմբերի 30-ը, բարեգործական որակված ծրագիրն ըստ փուլերի չիրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի «Գորիսի համայնքային զարգացում» ծրագիրը մինչև 2033 թվականի սեպտեմբերի 30-ը չիրականացնելու դեպքում պայմանագիրը լուծելուց հետո հողամասերը և դրա վրա առկա անշարժ գույքերը սեփականության իրավունքով անցնում են համայնքին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
10.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի N 939-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
NN ը/կ |
Անվանումը |
Հասցեն |
Մակերեսը (հա) |
Գրանցման վկայականը |
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) |
|
1. |
Հողամաս |
համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 50/1 |
0,15925 |
25032025-09-0038 |
2,990,238 |
|
2. |
Հողամաս (շինությունները) |
համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 52 |
1.6100 (381, 8 քառ.մ շինություններ) |
27052025-09-0003 |
35,726,421 |
|
3. |
Հողամաս |
համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 54 |
2.11731 |
20062025-09-0018 |
39,756,730 |
|
4. |
Հողամաս |
համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 56 |
1.04641 |
26092024-09-0063 |
19,648,441 |
|
5. |
Հողամաս |
համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 58 |
1.78177 |
26092024-09-0062 |
33,456,296 |
|
6. |
Հողամաս |
համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 60 |
1.0471 |
25032025-09-0035 |
19,661,397 |
|
7. |
Հողամաս |
համայնք Գորիս, քաղաք Գորիս, Երևանյան խճուղի 19 |
50.0000 |
26092024-09-0064 |
938,850,000 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
10.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի N 939-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
Գույք նվիրաբերողը |
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնք |
|
Սեփականության իրավունք ձեռք բերողը (նվիրառու) |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ |
|
Նվիրաբերման պայմանագրի կնքման ժամկետը |
Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում |
|
Հողի սեփականության իրավունքների փոխանցում |
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից |
|
Նվիրաբերման պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում է |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով: |
|
Կողմերի պարտավորությունները |
1. Նվիրաբերողը պարտավորվում է նվիրառուին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ հողամասեր: 2. Նվիրառուն պարտավոր է՝ 1) հողամասերն օգտագործել բացառապես ծրագրով նախատեսված ենթակառուցվածքների կառուցման նպատակով. 2) հողամասերում կառուցապատումներն իրականացնել նվիրաբերման պայմանագիրը կնքելու պահից մինչև 2033 թվականի սեպտեմբերի 30-ը. 3) բացառել իր կողմից, ծրագրի իրականացման ժամանակահատվածում, նվիրաբերման կարգով ձեռք բերված հողամասերի օտարումը, գրավադրումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը: |
|
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
10.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|