ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 939-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2025 թվականի N 939-Ա

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 11-ի N 702-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները՝ համաձայն N 1 հավելվածի, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում հողամասերն ու շինություններն անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` նվիրաբերության պայմանագրերը կնքելու պահից մինչև 2033 թվականի սեպտեմբերի 30-ը, բարեգործական որակված ծրագիրն ըստ փուլերի չիրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի «Գորիսի համայնքային զարգացում» ծրագիրը մինչև 2033 թվականի սեպտեմբերի 30-ը չիրականացնելու դեպքում պայմանագիրը լուծելուց հետո հողամասերը և դրա վրա առկա անշարժ գույքերը սեփականության իրավունքով անցնում են համայնքին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 10-ի N 939-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Հասցեն

Մակերեսը (հա)

Գրանցման վկայականը

Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ)

1.

Հողամաս

համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 50/1

0,15925

25032025-09-0038

2,990,238

2.

Հողամաս (շինությունները)

համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 52

1.6100

(381, 8 քառ.մ շինություններ)

27052025-09-0003

35,726,421

3.

Հողամաս

համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 54

2.11731

20062025-09-0018

39,756,730

4.

Հողամաս

համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 56

1.04641

26092024-09-0063

19,648,441

5.

Հողամաս

համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 58

1.78177

26092024-09-0062

33,456,296

6.

Հողամաս

համայնք Գորիս, քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս 60

1.0471

25032025-09-0035

19,661,397

7.

Հողամաս

համայնք Գորիս, քաղաք Գորիս, Երևանյան խճուղի 19

50.0000

26092024-09-0064

938,850,000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 10-ի N 939-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գույք նվիրաբերողը

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնք

Սեփականության իրավունք ձեռք բերողը (նվիրառու)

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

Նվիրաբերման պայմանագրի կնքման ժամկետը

Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում

Հողի սեփականության իրավունքների փոխանցում

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից

Նվիրաբերման պայմանագրի կնքման

և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում է

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Կողմերի պարտավորությունները

1. Նվիրաբերողը պարտավորվում է նվիրառուին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ հողամասեր:

2. Նվիրառուն պարտավոր է՝

1) հողամասերն օգտագործել բացառապես ծրագրով նախատեսված ենթակառուցվածքների կառուցման նպատակով.

2) հողամասերում կառուցապատումներն իրականացնել նվիրաբերման պայմանագիրը կնքելու պահից մինչև 2033 թվականի սեպտեմբերի 30-ը.

3) բացառել իր կողմից, ծրագրի իրականացման ժամանակահատվածում, նվիրաբերման կարգով ձեռք բերված հողամասերի օտարումը, գրավադրումը,

վարձակալության կամ օգտագործման տրամադրումը:

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ