ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2681-Ա |
«07» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքային սեփականություն հանդիսացող, Մինսկի փողոց հ.5/8 հասցեում գտնվող 24678.41քմ մակերեսով հողամասը, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 8-րդ գոտում:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 14.08.2006թ. հ.2157888 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 25.06.2025թ. հ.ԱՏ-25062025-01-1181 տեղեկանքը, «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲ ընկերության կողմից տրամադրված տեղագրական հանույթը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 24678.41քմ, որքան որ ամրագրված է վկայականում, սակայն առկա է գծային չափերի փոփոխություն:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ, 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/28967-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Մինսկի փողոց հ.5/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 24678.41քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|