ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2670-Ա |
«07» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ԲԻԲԼՈՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գոռ Արաիկի Ավետիսյանի կողմից լիազորված անձ Դավիթ Հարությունի Մանուկյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.242-Ն որոշման հավելվածով.
1. «ԲԻԲԼՈՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2025 թվականի հուլիս ամսվա համար տրամադրել 777Z77 հաշվառման համարանիշի շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվության՝ հուլիս ամսվա համար սահմանված 50.000 ՀՀ դրամ տեղական տուրքը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Սահմանել, որ «ԲԻԲԼՈՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն հուլիս ամսվա համար ունի շրջիկ առևտրի թույլատրելի վայրերի տրամադրման համար ստեղծված www.arevtur.yerevan.am էլեկտրոնային հարթակից օգտվելու իրավունք։
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությանը ու վարչական շրջանների ղեկավարներին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ԲԻԲԼՈՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ.242-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |