ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՏԻԳՐԱՆ ՎԱՀԱՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2694-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2694-Ա

«07» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՏԻԳՐԱՆ ՎԱՀԱՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հասմիկ Պետրոսյանի դիմումը՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում հաշվառելու մասին:

Հասմիկ Պետրոսյանը հանդիսանում է զոհված Տիգրան Վահանի Զաքարյանի այրին և ՀՀ ՊՆ ԶԱՍՊՎՀԳՎ 11.05.2021թ. հ. 36/5061 տեղեկանքի համաձայն՝ շահառուն:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 23-ի նիստի արձանագրությունը և ՀՀ պաշտպանության նախարարի 18.10.2021թ. հ.ՊՆ/510/5598-21 գրությունը.

1. Զոհված /մահացած/ զինծառայող Տիգրան Վահանի Զաքարյանի ընտանիքի անդամ՝ Հասմիկ Պետրոսյանին ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, սահմանված կարգով և ժամկետներում, ուղարկել համապատասխան մարմիններին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում` բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան