ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Վ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3 ՇԵՆՔԻ Հ.1 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2663-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2663-Ա

«07» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3 ՇԵՆՔԻ Հ.1 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հմայակ Գևորգյանի դիմումը՝ Վ.Համբարձումյան փողոցի հ.3 շենքի, սեփականության իրավունքով Հմայակ Գևորգյանին պատկանող հ.1 բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10012025-01-0108 /գաղտնաբառ՝ LARHNZVZGTWL/ վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.06.2025թ. հ.Դ-57096-25 եզրակացությունը.

1. Արաբկիր վարչական շրջանի, Վ.Համբարձումյան փողոցի հ.3 շենքի, սեփականության իրավունքով՝ Հմայակ Գևորգյանին պատկանող հ.1 բնակարանի գործառական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

2. Հանձնարարել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շ. Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան