ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2697-Ա |
«07» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Նարեկ Սարգսյանի դիմումը.
1. Անկախ գնահատողի կողմից տրամադրված N-ԳԳ-001 հաշվետվության հիման վրա, Երևանի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող, դուրս գրման ենթակա գույքն ընդհանուր՝ 72600 (յոթանասուներկու հազար վեց հարյուր) ՀՀ դրամ արժեքով, անհատույց օտարել (նվիրել) քաղաքացի Նարեկ Սարգսյանին:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Վ. Արևշատյանի վրա:
| Տ. Ավինյան |