ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2692-Ա |
«07» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՀԱԿՈԲ ԵՐԵՄԻ ԿԱՐԱՐՏԻՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սաթիկ Կարարտինյանի դիմումը՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում իրեն, Էդգար և Մերի Կարարտինյաններին հաշվառելու մասին:
Սաթիկ, Էդգար և Մերի Կարարտինյանները հանդիսանում են զոհված Հակոբ Երեմի Կարարտինյանի համապատասխանաբար մայրը, որդին և դուստրը և ՀՀ ՊՆ ԶԱՍՊՎՀԳՎ 18.03.2021թ. հ. 36/1359, 22.01.2024թ. հ.հ. 36/92 և 36/91 տեղեկանքների համաձայն՝ շահառուները:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 23-ի նիստի արձանագրությունը և ՀՀ պաշտպանության նախարարի 18.10.2021թ. հ.ՊՆ/510/5598-21 գրությունը.
1. Զոհված /մահացած/ զինծառայող Հակոբ Երեմի Կարարտինյանի ընտանիքի անդամներ՝ Սաթիկ, Էդգար և Մերի Կարարտինյաններին ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, սահմանված կարգով և ժամկետներում, ուղարկել համապատասխան մարմիններին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում` բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|