ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2646-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2646-Ա

«03» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Տաթևիկ Հարությունյանի 2025 թվականի հունիսի 3-ի թիվ Դ-59066-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվում է վարչարարություն:

Իրականացվող վարչարարության շրջանակներում 2025 թվականի հունիսի 3-ի թիվ Դ-59066-25 դիմումով ներկայացված պահանջի քննարկման նպատակով 2025 թվականի հունիսի 25-ին հրավիրվել են լսումներ:

Հրավիրված լսումների ընթացքում Տաթևիկ Հարությունյանի կողմից, որպես վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորող ապացույց, ներկայացվել է «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հունիսի 20-ին տրված թիվ 25-2278 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ստանալ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մասնագիտական դիրքորոշումը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ թիվ Ն/35753-25 հարցման կապակցությամբ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մասնագիտական դիրքորոշումը դեռևս չի ստացվել և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1․ Տաթևիկ Հարությունյանի 2025 թվականի հունիսի 25-ի թիվ Դ-59066-25 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հուլիսի 11-ը ներառյալ:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան