ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 373-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ Հ.15 ՇԵՆՔԻ Հ.35/1 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2620-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2620-Ա

«02» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 373-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ Հ.15 ՇԵՆՔԻ Հ.35/1 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի N 373-Ա որոշմամբ` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Անդրանիկի փողոց հ.15 շենքի հ.35/1 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարվել է Անի Սամվելի Բազինյանին և Աննա Աթաբեկի Հարությունյանին։

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի N 373-Ա որոշումը.

1. Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Անի Սամվելի Բազինյանի և Աննա Աթաբեկի Հարությունյանի հետ կնքել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 13.05.2025թ. h.13052025-01-0219 վկայական), Անդրանիկի փողոց հ.15 շենքի հ.35/1 բնակարանի նվիրատվության պայմանագիր:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում.

2) պետական գրանցման, նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան