ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2613-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2613-Ա

«02» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

02.07.2025 թ.

հ. 2613-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

Արսեն Հովհաննիսյան

Ներքին Շենգավիթ 15-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.1

շինություն

Արսեն Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ներքին Շենգավիթ 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.1 հասցեում գտնվող շինությանը /վկ. հ.23052025-01-0301/ տրամադրել հասցե՝ Արշակունյաց պողոտա, հ.282/5

011137HKCHBM

 

2

Նաիրա Սոլոյան

Կ. Ուլնեցու փողոց, հ.125/1

հողամաս

Նաիրա Սոլոյանին սեփականության իրավունքով պատկանող, Կ. Ուլնեցու փողոցի հ.125/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.20022025-01-0272/ մնացորդային 370.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բ. Ֆանարջյան փողոց, հ.96

01123LBG2BPU

 

3

Նաիրա Սոլոյան

Կ. Ուլնեցու փողոց, հ.125/1

հողամաս

Նաիրա Սոլոյանին սեփականության իրավունքով պատկանող, Կ. Ուլնեցու փողոցի հ.125/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.20022025-01-0272, շին. 10.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 465.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բ. Ֆանարջյան փողոց, հ.96/6

01123FBPD9WX

 

4

Հերմինե Տեր-Գրիգորյան

Ն. Չարբախ փողոց, հ.118

հողամաս

Հերմինե Տեր-Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Ն. Չարբախ փողոցի հ.118 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.01082024-01-0058 և Երևանի քաղաքապետի 06.06.2025թ. հ.2256-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.47/17

01113YJZPQKG

 

5

Հայկ Հարությունյան

Ս. Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/28 և հ.3/29

հողամաս

Հայկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Ս. Լուկաշինի 3-րդ փողոցի հ.3/28 և հ.3/29 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.17062025-01-0258 և հ.06082024-01-0258/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ս. Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/28

01013K4K2Z9Q

 

6

Արմենակ Մաքտէսեան

Նոր Խարբերդ 6-րդ փողոց, հ.4

օժանդակ շինություն

Արմենակ Մաքտէսեանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի 6-րդ փողոցի հ.4 հասցեում գտնվող 17.7քմ մակերեսով օժանդակ շինությանը /վկ. հ.11072019-01-0072, հող 148.8քմ/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 6-րդ փողոց, հ.72/1

01113AYXWGCN

 

7

Արմենակ Մաքտէսեան

Նոր Խարբերդ 6-րդ փողոց, հ.4

բնակելի տուն

Արմենակ Մաքտէսեանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի 6-րդ փողոցի հ.4 հասցեում գտնվող 31.9քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.11072019-01-0072, հող 351.2քմ/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 6-րդ փողոց, հ.72

011134WVXUBM

 

8

Նարինե Դիլոյան

/լիազորված անձ/

Նաիրա Դիլոյան

Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/148

բնակելի տուն

Նաիրա Դիլոյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/148 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.12122024-01-0520, հող 213.21քմ և պարիսպ 3.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 120.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/254

01073XS3NHZH

 

9

Գեորգի Բաղրյան, Մարտին Ղևինյան

/լիազորված անձ/

Նարինե Գևինյան և Ազնիվ Ազիզյան

Թումանյան փողոց, հ.28/20 շենք, հ.19 և 20

բնակարան

Ըստ կտակի ժառանգության իրավունքի 13.05.2025թ. հ.8304 և սեփականության իրավունքի 13.05.2025թ. հ.8303 վկայագրերով, Նարինե Գևինյանին և Ազնիվ Ազիզյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Թումանյան փողոցի հ.28/20 շենքի հ.19 և 20 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Թումանյան փողոց, հ.28/20 շենք, բն.19-20

01063RFU6TL7

 

10

Ռոման Եդիգարյան

Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարող տարածք, հ.9

հողամաս

Անշարժ գույքի նվիրատվության 13.05.2025թ. հ.10936 պայմանագրով, Ռոման Եդիգարյանին նվիրած` Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարող տարածքում գտնվող հ.9 հողամասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.8/22

01043SNWDCSK

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան