ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2645-Ա |
«03» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի03.07.2025 թ. հ. 2645-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոս-տային դասիչը |
|
1 |
Հայկ Գալստյան /լիազորված անձ/ Մարինե Խաչատրյան և Վարդան Քոչարյան /սեփականատեր/ |
Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/328 |
բնակելի տուն |
Մարինե Խաչատրյանին և Վարդան Քոչարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/328 հասցեում գտնվող 115.48քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.23062025-01-0283, հող. 197.85քմ/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/323 |
01073MZM3Q2K |
|
|
2 |
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ |
Բանավան թաղամաս, հ.1 |
բնակարան |
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ սեփականության իրավունքով պատկանող, Բանավան թաղամասի հ.1 հասցեում գտնվող հանրակացարանի /սեփ. վկ. հ.24012025-01-0150/ բաժանման հատակագծով առանձնացվող 24.3քմ մակերեսով բնակարանին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.42/1 շենք, բն.29 |
01083VN6EFKM |
|
|
3 |
Սևակ Մանուկյան |
Հաղթանակ թաղամաս, հ.48-5 |
հողամաս |
Սևակ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի հ.48-5 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.20092023-01-0076 և Երևանի քաղաքապետի 10.01.2024թ. հ.83-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/217 |
01073LPL8ZE7 |
|
|
4 |
Սեդա Ավետիսյան |
Հաղթանակ թաղամաս, հ.66ա |
հողամաս |
Սեդա Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Հաղթանակ թաղամասի հ.66ա հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.05082024-01-0293 և Երևանի քաղաքապետի 23.06.2025թ. հ.2465-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/876 |
010737BGTSNE |
|
|
5 |
Գոռ Հարությունյան /լիազորված անձ/ Արթուր Վերմիշյան /սեփականատեր/ |
Գ. Բաշինջաղյան փողոց, հ.196 շենք, հ.87 |
բնակարան |
Արթուր Վերմիշյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի հ.196 շենքի հ.87 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.19052025-01-0112 ընդհ. բաժն. 4.65քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.63քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.196 շենք, բն.87/1 |
01013XPHXMRB |
|
|
6 |
Գոռ Հարությունյան /լիազորված անձ/ Արթուր Վերմիշյան /սեփականատեր/ |
Գ. Բաշինջաղյան փողոց, հ.196 շենք, հ.87 |
բնակարան |
Արթուր Վերմիշյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի հ.196 շենքի հ.87 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.19052025-01-0112 ընդհ. բաժն. 4.65քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.46քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.196 շենք, բն.87/2 |
01013BE9WTPQ |
|
|
7 |
Օֆելյա Մովսիսյան |
Ս. Լուկաշինի փողոց, հ.23 |
բնակելի տուն |
Անշարժ գույքի մասի առանձնացման և առանձնացված մասի նվիրատվության 10.06.2025թ. հ.5785 պայմանագրով, Օֆելյա Մովսիսյանին նվիրած՝ Ս. Լուկաշինի փողոցի հ.23 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ս. Լուկաշինի փողոց, հ.23/7 |
01013HQ3U4JE |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |